«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած են 9 անդամից` 3 անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, մեկական անդամ ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ ֆինանսների նախարարի կողմից, իսկ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե.»։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Discussed
23.07.2025 - 08.08.2025
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1119
Print