Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվա­կանի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ․

«Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված (առանձնացված) ֆի­նան­­սա­կան միջոցների, ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օպերատիվ-հետախուզական գոր­­ծունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենս­­դրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կատարման և փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գոր­­ծունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:»։ 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարդարել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ․

«4 Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ կետերով, ինչպես նաև օրենքի 34-րդ հոդվածի  1-ին մասով նախատեսված օպերատիվ հարցում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է:»։

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ․

«1․ Միայն դատարանի թույլտվությամբ կարող  են անցկացվել՝

  • սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները,
  • սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը, որի նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին,
  • օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե օպերատիվ հարցման արդյունքում ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 11 մասով՝ հետևյալ բովանդակությամբ

«11 Սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի  այն անձի անձնական տվյալները, հեռախոսահամարը, ում նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը։

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին» բառից հետո լրացնել «11-ին,» բառը։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    15.04.2025 - 01.05.2025

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2279

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: