Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

50%50%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

-------- 2025 թվականի N __-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) Որոշման հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ, 7-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով.

3) Կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «իրացման նպատակով» բառերից առաջ լրացնել ««Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերը.

4) Կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ այն» բառերից հետո լրացնել ««Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերը.

5) Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով.

6) Կարգի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաբյուջետային» բառերը փոխարինել «պետական բյուջեի» բառերով։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։

  • Duration

    01.04.2025 16.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 274

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.