Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

50%50%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարٳթյան 2021-2026 թվականների գործունեության ﬕջոցառٳﬓերի ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11.04.2024 թվականին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) և 30-ից ավել հարակից այլ օրենքներ։

Այսպես, կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացվել և վարույթը համապարփակ կանոնակարգվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։  Մասնավորապես, սահմանվել են կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնվել է կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարցումների շրջանակները, հիմնովին վերանայվել է կատարողական ծախսերի հաշվարկման կարգը և չափերը՝ հիմքում դնելով հաշվարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել՝ հիմքում դնելով ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափը, այլ կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալը և առանձնահատկությունները:

Օրենքի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել համապատասխան ենթաօրենսդրական ակտերում:

Ավելին, Վարչապետի 25․05․2024 թվականի N 699–Ա որոշմամբ հաստատվել են «Կատարողական վարույթի մասին» և ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները, որում ի թիվս այլ ակտերի, Օրենքի կիրարկումն ապահովելու համար պետք է ընդունվի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

           

2 Առաջարկվող կարգավորումն ու ակնկալվող նպատակը.

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կատարողական վարույթի մասին օրենքի պատշաճ կիրարկումը:

 

3 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

4 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է՝

  • Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».
  • Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ»:
  • Duration

    01.04.2025 16.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 271

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.