Add to favourites

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»

0%100%

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-22-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետության մշակութային դաշտի օրենսդրության զարգացման արդյունքում, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում պարբերաբար (2011 և 2018 թթ.) կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Վերջին փոփոխությունը կատարվել է 2025 թվականի հունվարի 22-ին և ՀՀ ԱԺ կողմից ընդունվել 2025 թ. փետրվարի 14-ի (ՀՕ-22-Ն):

Փոփոխությունը պայմանա­վորված է եղել օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ և միտված է մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են եղել նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։ Այն կատարելու արդյունքում անհրաժեշտու­թյուն է առաջացել մշակել և հաստատման ներկայացնել մի շարք նորմատիվ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք պետք է նպաստեն նշյալ օրենքի փոփոխությունների հիման վրա Օրենքի կիրարկմանը:

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները բխում է և համահունչ է եղել «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետերին։

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո անհրաժեշտություն է առաջանում ընդունելու են Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգեր: Այդ նպատակով անհրաժեշտ է հաստատել վերոնշյալ Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ: Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է հաստատել «Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքից բխող իրավական ակտերի ընդունման ցանկը և ժամանակացույցը:

Նշյալ նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը կսահմանեն պետա­կան ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատություն­ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյունների պետական բյու­ջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսա­վորման, մշակութային կազմա­կերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագոր­ծական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունք­ների ձևավորման կարգերը, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը և այլն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի ենթաօրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակումը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավա­րության» Գործողությունների ծրագրի մասնավոր նպատակ 2․1-ի «Մշակութային և ստեղծա­րար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում» գործողություն 2-ից (Օրենս­դրական դաշտի բարելավում, այդ թվում՝ միջազգային օրենսդրության հետ ներդաշնակե­ցում) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների (իրավական ակտերի մշակում) հրամայականից։

  • Duration

    22.03.2025 06.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 306

Print

Suggestions

Արմինե Հակոբյան

27.03.2025

Մշակութային ոլորտին վերաբերող սույն որոշումը հնարավորություն է տալիս մեր արվեստագետներին ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային միջոցառումներին և մրցույթներին, ինչը կնպաստի Հայաստանի մշակույթի ներկայացմանը ողջ մարդկությանը։ Շատ կարևոր է, որ դրամական խրախուսումները համահունչ լինեն տվյալ միջոցառման մակարդակին, ինչպես նաև մրցանակի մեծությանը և դերակատարի մասնակցության մակարդակին։ Մշակույթի ոլորտում յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր եզակի բնույթը և ներդրումը, ուստի հնարավոր կլինի ստեղծել տարբեր մակարդակի խրախուսման համակարգ՝ հաշվի առնելով ստեղծագործողի աշխատանքի լրջությունը և միջազգային ճանաչումը: Մոտիվացիա ստեղծել երիտասարդ ստեղծագործողների համար և ունենան շարունակական բնույթ։

Օֆելյա Հակոբյան

24.03.2025

Առաջարկում եմ՝ 1,Հաստատել նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի: 2,Ուժեղացնել իրավական, կազմակերպչական և մեթոդական գործողությունները՝ ապահովելով մշակութային օրենսդրության նոր փոփոխությունների լիարժեք կիրառումը: 3,Պարտավորեցնել համապատասխան պետական կառույցներին՝ սահմանված ժամկետներում իրականացնել միջոցառումների ցանկով նախատեսված գործողությունները: 4,Վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնին՝ օրենքի արդյունավետ կիրառման ապահովման նպատակով:

Օֆելյա Հակոբյան

22.03.2025

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների լիարժեք և արդյունավետ կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակացույց և նախատեսել այն միջոցառումները, որոնք կերաշխավորեն վերոնշյալ իրավական կարգավորումների ներդաշնակ կիրառումը։ Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների հետևանքով մշակութային ոլորտում առաջացող նոր իրավական պահանջները՝ առաջարկվում է՝ 1.Ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման ժամկետների սահմանում . Կազմել գործող օրենսդրության փոփոխություններով պայմանավորված ենթաօրենսդրական ակտերի ցանկ։ . Սահմանել յուրաքանչյուր ենթաօրենսդրական ակտի մշակման և հաստատման կոնկրետ ժամկետներ՝ ապահովելով իրավական ակտերի ժամանակին ընդունումը։ 2.Կիրառման մեխանիզմների հստակեցում . Պարզաբանել նոր իրավական կարգավորումների գործնական կիրառման ձևաչափերը։ . Մշակել ուղեցույցներ և մեթոդական ցուցումներ մշակութային հաստատությունների և ոլորտի մյուս մասնակիցների համար՝ օրենքի դրույթները պատշաճ կերպով կիրառելու նպատակով։ 3.Մշակութային կառույցների և շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովում . Կազմակերպել քննարկումներ և հանրային լսումներ ոլորտի շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ փոփոխությունների կիրառման ընթացքում առկա հնարավոր մարտահրավերները վերհանելու և լուծումներ գտնելու համար։ . Ներգրավել մշակութային հաստատություններին, մասնագիտական կազմակերպություններին և փորձագետներին՝ նոր կարգավորումների արդյունավետության բարձրացման նպատակով։ 4.Հանրային իրազեկման և խորհրդատվության իրականացում . Տեղեկատվական արշավների միջոցով հանրությանը, ոլորտի մասնագետներին և մշակութային կազմակերպություններին ներկայացնել օրենքի փոփոխությունների հիմնական դրույթները։ . Սահմանել իրավական խորհրդատվության մատչելի համակարգ, որն աջակցություն կտրամադրի շահագրգիռ կողմերին նոր պահանջների կիրառման հարցում։ 5.Մշտադիտարկման և գնահատման մեխանիզմների ձևավորում . Ստեղծել հստակ չափորոշիչներ օրենքի կիրարկման արդյունավետությունը գնահատելու համար։ . Հաստատել վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներ՝ մշակութային հաստատությունների կողմից օրենքի պահանջների կատարման շարունակական մոնիթորինգի նպատակով։ Վերոնշյալ քայլերի իրականացումը կապահովի մշակութային օրենսդրության բարեփոխումների ամբողջական և համակարգված կիրարկումը՝ նպաստելով մշակութային ոլորտի զարգացմանը և օրենսդրական կարգավորումների արդյունավետ կիրառմանը։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.