Add to favourites

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----------------------  2025 թվականի N ------Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ 

ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-22-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն.Փաշինյան


 2025 թ. ------------------ -------
Երևան

 

 

 

 

 

 Հավելված

   ՀՀ վարչապետի N --------Ա

 որոշման

 

 

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ 

ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-22-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

 

1

«Մշակույթի ոլորտի միջազ­գային հեղինակավոր փառա­տոներին և մրցանակաբաշ­խություններին մասնակցած և մրցանակի արժա­նացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ ան­կախ ստեղծագործողներին դրամա­կան խրախուսում տրա­մադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավա­րության որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետ

2

«Հայաստանի Հանրապետու­թյու­նում գործող մշակութային կազմա­կերպություններին «Համապե­տա­կան», «Տարած­քային» կամ «Տե­ղային» կար­գավիճակ շնորհելու, փոփո­խելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափա­նիշները հաստատելու մա­սին» ՀՀ կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

օգոստոսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս

3

«Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ների աշխատողների զբա­ղեցրած պաշտոնին համապա­տասխանու­թյունը ստուգելու կարգը սահմա­նելու  մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րա­րի հրաման

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

օգոստոսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս

4

«Մշակույթի ոլորտի յուրա­քանչյուր պետական կազմա­կերպության աշխատողի կար­գավիճակը, աշխա­տողների պաշտոնների անվանա­ցանկը, դրանց ներկայացվող պահան­ջները և օրինակելի նկարա­գիրը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս

5

«Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ների աշխատողների ատես­տա­վորման անցկացման պարբերակա­նությունը, ժամ­կետները, արդյունք­ների բո­ղոքարկման կարգը սահմա­նելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նա­խարարի հրաման

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս

6

«Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակեր­պությու­ն­ների աշխատողների ատեստա­վորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձևավորելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մաս

7

“Պետական մշակութային կազ­մակերպությունների աշխա­տող­ների (այդ թվում՝ ստեղծա­գոր­ծական) վերապատ­րաստ­ման և ատեստավորման, դրա համապա­տասխան արդյունքի գրանցման դեպքում հավելա­վճարների (ելույ­թավճարների) տրամադրման, ինչ­պես նաև սակագնային ընդհա­նուր քա­ղաքականության սկզ­բունք­ների վերաբերյալ ուղե­նիշային կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավա­րության որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետ

8

“Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ների աշխատողների ատեստա­վոր­ման արդյունք­ներով դրույ­քաչա­փերի փոփոխության և հա­վելա­վճարի (ելույթավճարի) սահ­մանման դեպքերը և չափը սահ­մանելու մասին» ՀՀ կառավարու­թյան որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի փ հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մաս

9

«Պետություն-մասնավոր հա­մա­գոր­ծակցության շրջանակ­ներում մշա­կութային ծրագրերի և նախաձեռ­նությունների հա­մաֆինանսա­վոր­ման սկզբունք­ները, կարգը և չա­փորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կա­ռավարության որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ 11-րդ կետ

10

«Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պե­տա­կան բյուջեով նախատես­ված ծրա­գրերի ֆինանսա­վոր­ման մեխա­նիզմները սահմա­նելու մասին» ՀՀ կառավա­րության որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Նոյեմբերի 1-ին տասնսօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ 6-րդ կետ

11

«Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պե­տա­կան բյուջեով նախատես­ված ծրա­գրերի և միջոցառում­ների ֆինան­սա­վորման կար­գերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որո­շում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետ

12

«Ռազմական դրության ժա­մանակ և արտակարգ իրավի­ճակներում Հա­յաստանի Հան­րապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը հաստա­տելու մասին» ՀՀ կառավա­րության որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 9-րդ  հոդվածի 9.1-ին կետ

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ՝

 

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  • Duration

    22.03.2025 06.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 308

Print

Suggestions

Արմինե Հակոբյան

27.03.2025

Մշակութային ոլորտին վերաբերող սույն որոշումը հնարավորություն է տալիս մեր արվեստագետներին ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային միջոցառումներին և մրցույթներին, ինչը կնպաստի Հայաստանի մշակույթի ներկայացմանը ողջ մարդկությանը։ Շատ կարևոր է, որ դրամական խրախուսումները համահունչ լինեն տվյալ միջոցառման մակարդակին, ինչպես նաև մրցանակի մեծությանը և դերակատարի մասնակցության մակարդակին։ Մշակույթի ոլորտում յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր եզակի բնույթը և ներդրումը, ուստի հնարավոր կլինի ստեղծել տարբեր մակարդակի խրախուսման համակարգ՝ հաշվի առնելով ստեղծագործողի աշխատանքի լրջությունը և միջազգային ճանաչումը: Մոտիվացիա ստեղծել երիտասարդ ստեղծագործողների համար և ունենան շարունակական բնույթ։

Օֆելյա Հակոբյան

24.03.2025

Առաջարկում եմ՝ 1,Հաստատել նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի: 2,Ուժեղացնել իրավական, կազմակերպչական և մեթոդական գործողությունները՝ ապահովելով մշակութային օրենսդրության նոր փոփոխությունների լիարժեք կիրառումը: 3,Պարտավորեցնել համապատասխան պետական կառույցներին՝ սահմանված ժամկետներում իրականացնել միջոցառումների ցանկով նախատեսված գործողությունները: 4,Վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնին՝ օրենքի արդյունավետ կիրառման ապահովման նպատակով:

Օֆելյա Հակոբյան

22.03.2025

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների լիարժեք և արդյունավետ կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակացույց և նախատեսել այն միջոցառումները, որոնք կերաշխավորեն վերոնշյալ իրավական կարգավորումների ներդաշնակ կիրառումը։ Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների հետևանքով մշակութային ոլորտում առաջացող նոր իրավական պահանջները՝ առաջարկվում է՝ 1.Ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման ժամկետների սահմանում . Կազմել գործող օրենսդրության փոփոխություններով պայմանավորված ենթաօրենսդրական ակտերի ցանկ։ . Սահմանել յուրաքանչյուր ենթաօրենսդրական ակտի մշակման և հաստատման կոնկրետ ժամկետներ՝ ապահովելով իրավական ակտերի ժամանակին ընդունումը։ 2.Կիրառման մեխանիզմների հստակեցում . Պարզաբանել նոր իրավական կարգավորումների գործնական կիրառման ձևաչափերը։ . Մշակել ուղեցույցներ և մեթոդական ցուցումներ մշակութային հաստատությունների և ոլորտի մյուս մասնակիցների համար՝ օրենքի դրույթները պատշաճ կերպով կիրառելու նպատակով։ 3.Մշակութային կառույցների և շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովում . Կազմակերպել քննարկումներ և հանրային լսումներ ոլորտի շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ փոփոխությունների կիրառման ընթացքում առկա հնարավոր մարտահրավերները վերհանելու և լուծումներ գտնելու համար։ . Ներգրավել մշակութային հաստատություններին, մասնագիտական կազմակերպություններին և փորձագետներին՝ նոր կարգավորումների արդյունավետության բարձրացման նպատակով։ 4.Հանրային իրազեկման և խորհրդատվության իրականացում . Տեղեկատվական արշավների միջոցով հանրությանը, ոլորտի մասնագետներին և մշակութային կազմակերպություններին ներկայացնել օրենքի փոփոխությունների հիմնական դրույթները։ . Սահմանել իրավական խորհրդատվության մատչելի համակարգ, որն աջակցություն կտրամադրի շահագրգիռ կողմերին նոր պահանջների կիրառման հարցում։ 5.Մշտադիտարկման և գնահատման մեխանիզմների ձևավորում . Ստեղծել հստակ չափորոշիչներ օրենքի կիրարկման արդյունավետությունը գնահատելու համար։ . Հաստատել վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներ՝ մշակութային հաստատությունների կողմից օրենքի պահանջների կատարման շարունակական մոնիթորինգի նպատակով։ Վերոնշյալ քայլերի իրականացումը կապահովի մշակութային օրենսդրության բարեփոխումների ամբողջական և համակարգված կիրարկումը՝ նպաստելով մշակութային ոլորտի զարգացմանը և օրենսդրական կարգավորումների արդյունավետ կիրառմանը։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.