Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-22-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության մշակութային դաշտի օրենսդրության զարգացման արդյունքում, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում պարբերաբար (2011 և 2018 թթ.) կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Վերջին փոփոխությունը կատարվել է 2025 թվականի հունվարի 22-ին և ՀՀ ԱԺ կողմից ընդունվել 2025 թ. փետրվարի 14-ի (ՀՕ-22-Ն):
Փոփոխությունը պայմանավորված է եղել օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ և միտված է մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են եղել նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։ Այն կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատման ներկայացնել մի շարք նորմատիվ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք պետք է նպաստեն նշյալ օրենքի փոփոխությունների հիման վրա Օրենքի կիրարկմանը:
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները բխում է և համահունչ է եղել «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետերին։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո անհրաժեշտություն է առաջանում ընդունելու են Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգեր: Այդ նպատակով անհրաժեշտ է հաստատել վերոնշյալ Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ: Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է հաստատել «Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքից բխող իրավական ակտերի ընդունման ցանկը և ժամանակացույցը:
Նշյալ նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը կսահմանեն պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը և այլն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի ենթաօրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակումը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» Գործողությունների ծրագրի մասնավոր նպատակ 2․1-ի «Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում» գործողություն 2-ից (Օրենսդրական դաշտի բարելավում, այդ թվում՝ միջազգային օրենսդրության հետ ներդաշնակեցում) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների (իրավական ակտերի մշակում) հրամայականից։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: