Add to favourites

Under development

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման, ինչպես նաև այդ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 01.04.2025 13:13:30 Առաջարկում ենք ծրագրի շահառու դարձնել նաև ոչ լրիվ աշխատաժամակով աշխատել ցանկացող անձանց: Հիմնավորում: Նախագծում առաջարկվում է ծրագրի շահառու դարձնել միայն այն անձանց, ում հետ կկնքվի մեկ դրույքով աշխատանքային պայմանագիր: Այս պահանջը անհավասար պայմաններ է ստեղծում կանանց համար, ինչպես նաև դուրս թողնում հաշմանդամություն ունեցող աշխատունակ անձանց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային իրավունքում անդրադարձել է ոչ լրիվ դրույքով աշխատանքին, նշելով, որ երբ կես֊դրույքով աշխատողների համար սահմանվում են ավելի վատ պայմաններ, սա կարող է գնահատվել որպես անուղղակի խտրականության կանանց նկատմամբ, քանի որ ժամանակակից աշխարհում կանայք են հաճախ կրում աշխատանքն ու ընտանեկան պարտականությունները համատեղելու բեռը (տես՝ Di Trizio v. Switzerland https://hudoc.echr.coe.int/eng?i=001-160692 ): Առաջարկը չի ընդունվել։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է աջակցությունը տրամադրել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որի արդյունավետ և նպատակային օգտագործման համար որպես պայման է նախատեսվել աշխատողի նորմալ աշխատաժամանակի տևողությամբ աշխատելու հանգամանքը։
2 GAYANE SIRADEGHYAN 02.04.2025 21:21:03 «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի վերաբերյալ առաջարկում եմ ա.վարձատրվեղ հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրում ընդգրկել նաև ՄՍԾ տարածքային կենտորններում հաշվառված աշխատանք փնտրողներին և գործազուրկներին, ովքեր որ սահմանված կարգով կունենան առնվազն վեց ամսվա հաշվառում: բ. ծրագրի տևողությունը երկարացնել մինչև 2 տարի՝ / 6-12 ամսվա փոխարեն/: գ. գործատուի ծրագրային առաջարկը հաստատվելուց հետո պայմանագրի կնքման մեկ աշխատանքային օրը փոխարինել երեք աշխատանքային օրով՝ լրացուցիչ ուսումնասիրությունների և այլ կազմակերպչական աշխատանքների համար: դ. e-work.am կայքում աշխատանք փնտրողների գրանցման պարտավորությունները դնել սոցիալական ծառայությունների մասնագետների վրա ա/ Առաջարկը չի ընդունվել։ Ծրագիրն իրականացվելու է որպես փորձնական անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծման նպատակով։ բ/ Առաջարկը չի ընդունվել։ Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագիրը ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագիր է և այն չի կարող լինել երկարաժամկետ։ գ/ Առաջարկը չի ընդունվել։ Նախքան գործատուի և տարածքային կենտրոնի միջև վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման պայմանագրի կնքումը տարածքային կենտրոնի մասնագետը ուսումնասիրում է գործատուի ծրագրային առաջարկը, որից հետո նոր հաստատում է այն։ դ/ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Աշխատանք փնտրող անձանց կողմից e-work.am հարթակում գրանցվելու հետ կապված խնդիրներ առաջանալու պարագայում, նրանց կարող են ուղղորդել ՄՍԾ տարածքային կենտրոնների մասնագետները։ e-work.am հարթակում գրանցման հետ կապված հարաբերությունների կարգավորումը դուրս է սույն նախագծի կարգավորման շրջանակից։ Այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2014 թ.-ի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 3-րդ հավելվածով, որը ներկայում ևս գտնվում է լրամշակման փուլում։ Առաջարկությունն իրացված է նշված նախագծում։
3 Կանանց իրավունքների տուն 04.04.2025 11:52:21 «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը թեև իր նպատակով դրական է ու իրավունքահեն, այնուամենայնիվ, այն առաջացնելու է տեխնիկական բնույթի խնդիրներ ու կոռուպցիոն ռիսկեր: Կազմակերպության առաջարկությունները տվյալ նախագծի վերաբերյալ հետևյալն են․ 1. Նախագծով ներկայացվել է Ծրագիր անապահով ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման վերաբերյալ, որով հիմնական ու կարևոր նպատակ է առանձնացվել. Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։ Ø Նշված ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում: Սակայն տեխնիկական առումով նշված հարթակում գրանցումն ունի որոշակի խնդիրներ, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ունենալ գրանցված էլեկտրոնային հաշիվ: Իսկ քանի որ ծրագիրը նախատեսված է անաշխատունակ անձանց համար, ուստի պարտադիր է դառնում նշված անձանց համար ապահովել կողմնակի հավելյալ օգնություն (աջակցություն)։ Ø Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է, թե ծրագրի որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել։ Կանանց իրավունքների տան համար այս կետը խնդրահարույց է, քանի որ առանձանցված ոլորտներում իրականցվող աշխատանքները գերակշիռ մեծամասնությամբ համայնքային ենթակայության աշխատանքներն և նաև նեղ մասնագիտական որակավորում պահանջող, որոնք էլ, ըստ էության, ծրագրով նախատեսված 6-12 ամսում հնարավոր չէ յուրացնել և ունենալ զգալի արդյունք, ներգրավվել աշխատաշուկայում և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ 2. Հաջորդ խնդիրը հետևյալն է․ Ծրագիրը ֆինանսավորվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին. Ø Սույն կետի առնչությամբ նշում ենք հետևյալը. Ծրագրում ներառված աշխատանքները մեծամասամբ իրենցից ներկայացնում են համայնքային աշխատանքներ ու դրանց ֆինանսավորումը կատարվում է համայնքի բյուջեի միջոցների հաշվին: Տվյալ դեպքում, եթե կրթության ոլորտում իրականացվող աշխատանքներում ներգրավվելու դեպքում աշխատավարձի վճարումը կկատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա համայնքային ծառայողի աշխատավարձը գոյանում ու վճարվում է համայնքային բյուջեի միջոցներից: Տվյալ դեպքում չի կարգավորվում, թե ինչ կարգով է պետական բյուջեից աշխատավարձը փոխանցվելու համայնքային բյուջե ու վճարվելու աշխատողներին: 1. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ e-work.am հարթակում գրանցման հետ կապված հարաբերությունների կարգավորումը դուրս է սույն նախագծի կարգավորման շրջանակից։ Այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2014 թ.-ի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 3-րդ հավելվածով, որը ներկայում ևս գտնվում է լրամշակման փուլում։ Առաջարկությունն իրացված է նշված նախագծում։ 2. Առաջարկը չի ընդունվել։ Նախագծով նախատեսված է, որ վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրային առաջարկություն կարող է ներկայացվել նաև համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից։ Ինչ վերաբերում է կատարվելիք աշխատանքներին, ապա դրանք ժամանակավոր բնույթ կրող և հիմնականում մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանքներն են, որոնցում կարող են ներգրավվել հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, եթե համապատասխանում են նախագծով դրված պահանջներին։ 3. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրող անձինք չեն կարող դառնալ համայնքային ծառայող, քանի որ դրա համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է համապատասխան ընթացակարգ, այլ կարող են ընդգրկվել նախագծով նախատեսված ոլորտներում որոշակի աշխատանքներում, որոնց աշխատավարձ վճարելու համար ֆինանսական միջոցները պետք է տրամադրվեն համապատասխան կազմակերպություններին ու համայնքին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։