Add to favourites
Under development
««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
2 - Agree
-
26 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 29.03.2025 16:36:43 | Օրենքի նախագծում (այսուհետ՝ Օրենք) արտացոլված դրույթների ուսումնասիրությամբ պարզվեց, որ նախագծվող դրույթներում առկա են ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություններ։ Գնահատման առաջադրանքից հանվում է գնահատման գործառույթ բառերը, ավելանում է գնահատման արժեքի տեսակը բառերը և մնում է գնահատման նպատակ բառերը։ Այսինքն ստացվում է, որ գնահատման նպատակը դա ոչ թե արժեքի տեսակ է, այլ այն ցույց է տալիս գնահատման գործառույթը՝ այսինքն ինչի համար է գնահատումը կատարվում՝ գրավադրման համար, փոխհատուցման համար, առուվաճառքի գնի սահմանման համար, աճուրդի համար և այլն։ Սույնի հետ կապված, եթե ընդունվի ապա անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գնահատման ստանդարտում նույնպես։ Հիշեցնեմ, որ ներկայումս Հաշվառման ծրագրում, գնահատման նպատակի դաշտում ներկայացված են գնահատման արժեքի տեսակները։ Ներկայացված փոփոխումն ունի մասնագիտական քննարկման կարիք։ | ||
2 | <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 29.03.2025 17:09:17 | Ընդլայնվում է գնահատման պարտադիր դեպքերի ցանկը, մասնավորապես պարտադիր գնահատման ենթակա են համայնքների կողմից օտարվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը նույնպես, ինչպես նաև <<Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին>> ՀՀ օրենքի շրջանակներում օտարվող անշարժ գույքի դեպքում, ընդ որում վերջինիս դեպքում նման հաշվետվությունները մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա չեն կարող հանդիսանալ, այլ կարող են վիճարկվել բացառապես դատական ատյաններում։ Սույնի հետ կապված պետք է նշել, որ ներկայումս բնակավայրային նշանակության հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը զգալի թվով համայնքներում չեն արտացոլում վերջինիս ընթացիկ շուկայական գները։ Ուստի նման պայմաններում առաջարկվում է որպես պարտադիր դեպք ներառել նաև համայնքների կողմից օտարվող բնակավայրային նշանակության հողամասերի դեպքում։ | ||
3 | <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 29.03.2025 17:09:37 | Բոլոր կատարված հաշվետվությունների վերաբերյալ տվյալները պետք է մուտքագրվեն հաշվառման (ինքնաշխատ) ծրագրով։ Բացի այդ, <<պարտադիր>> դեպքեր ցանկին վերաբերելի գույք գնահատելիս, բացի դրանց վերաբերյալ տվյալների մուտքագրումը Հաշվառման ծրագիր, անհրաժեշտ է ներկայացնել՝ ներբեռնելով նաև գնահատման հաշվետվության հաշվառման ծրագիրը, որը պետք է լինի էլեկտրոնային ստորագրության տեսքով։ Սույն փոփոխման վերաբերելի հիմնավորումները ներկայացված չեն։ Գնահատման պարտադիր դեպքերի ժամանակ գնահատման հաշվետվությունների ներբեռման պարտադիր պայմանը գնահատողների կողմից գնահատման հաշվետվություններում օգտագործված ինքնուրույն մեթոդիկաների և դրանց ծրագրային օգտագործման, տեսանկյունից հանդիսանում է գնահատողի կամ գնահատման կազմակերպության մտավոր սեփականության արտահոսքի բարձր ռիսկ։ Բացի գնահատման հաշվետվությունում գնահատողի կողմից գնահատման համար անհրաժեշտ տվյալների արտահոսքի տեսանկյունից նույնպես բարձր ռիսկային է։ Առաջարկվում է գնահատման պարտադիր դեպքերի գնահատման ժամանակ գնահատման հաշվետվության ներբեռնումը լինի կամավոր այլ ոչ թե պարտադիր պայման։ Ինչ վերաբերում է գնահատման հաշվետվության տվյալների մուտքագրմանը, ապա նշված գործողությունը ծանրաբեռնելու է գնահատողներին, հատկապես այն գնահատողների աշխատանքները, որոնց գնահատման արդյունքներն օգտագործվելու են գրավադրման համար։ Բացի այդ պետք է նշել, որ որոշ գնահատման արդյունքներ ներկայացվում են դատական ատյաններ կամ ներկայացվում են իրավապահ մարմիններին, որոնք նույնպես հրապարակման ենթակա չեն։ | ||
4 | <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 29.03.2025 17:10:04 | Նախագծի 9-րդ հոդվածով Լիազոր մարմնի պահանջով բացի գնահատման հաշվետվությունների ներկայացնելը պահանջվում է նաև բոլոր հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական և նախնական տվյալները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացություն։ Սույնի հետ կապված անհրաժեշտ է նշել, որ վերլուծություններն ու հաշվարկները և՛ օգտագործված և՛ ձեռք բերված ելակետային տվյալները արդեն իսկ պետք է ներկայացվեն հաշվետվությունում։ Նման պահանջը մտավոր սեփականության տեսանկյունից խախտում է գնահատողի իրավունքները, իսկ օգտագործված տվյալների տեսանկյունից ըստ էության կարող է խախտվել առևտրային գաղտնիությունը։ Վերջինիս հետ կապված պետք է նշել, որ շատ դեպքերում գնահատողները ստանում են այնպիսի տեղեկություններ ինչպիսիք են՝ պայմանագրերը, նախագծերը, բիզնես պլանները, որոնք ըստ էության առևտրային գաղտնիք են հանդիսանում և գնահատողը ստիպված է այդ տեղեկությունները բացել։ | ||
5 | <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 29.03.2025 17:10:33 | Եթե գործունեության ժամկետի ավարտին գնահատողի որակավորումը չի կասեցվել, ապա Գնահատողի որակավորման վկայականի ժամկետը 5 տարով երկարաձգվում է։ Այս թվացող մեղմացումը սերտ կերպով կախված է կասեցման դեպքերին, որը բավականին խիստ է և որին անրադառնում ենք հաջորդիվ։ Օրենքի 12-րդ հոդվածի 3․2 լրացումով առաջարկվում է /մեջբերում/՝ «3.2. Եթե հայտատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ կամ դիմումի ընդունման պահի դրությամբ որակավորման վկայականը սույն օրենքով սահմանված որևէ մեկի հիմքով կասեցված է, ապա լիազոր մարմինը մերժում է անձի որակավորման քննության մասնակցելու համար ներկայացրած դիմումը:», գտնում ենք, արդարացի չէ, որովհետև վարչական վարույթի հարուցումը դեռ չի նշանակում, որ գնահատողը ամպայմանորեն իրականացրել է խախտումներ։ Կարծում ենք այստեղ թույլատրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը կարելի է տարածել սույն դրույթի նկատմամբ։ Դիմումի ընդունման պահի դրությամբ կասեցման հիմքով քննության չթույլատրումը կարծում ենք նույնպես որևէ կերպ արդարացված չէ և եթե նույնիսկ գնահատողի որակավորումը գտնվում է կասեցման փուլում, ապա նման պայմաններում գնահատողը հնարավորություն է ունենում կասեցումից դուրս գալուն պես շարունակել իր գործունեությունը։ | ||
6 | <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 29.03.2025 17:10:50 | Խստացումների առումով Օրենքում նախատեսվում է կիրառել 2 ռեժիմներ՝ վկայականի կասեցման և դադարեցման։ Կասեցման առումով /մեջբերում/ <<3) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած երեք և ավել գնահատման հաշվետվություններում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում>>, և << եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների արժեքի վրա ազդող մեկ խախտում,>> Դադարեցման առումով /մեջբերում/ <<7) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած 10 և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, >> և <<եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած երկու և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների` արժեքի. վրա ազդող խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում>> Նշված իրավանորմի կիրառման պայմաններում զանգվածայնորեն կարող են արձանագրվել կասեցումներ, քանի որ հնարավոր չէ լիարժեք կերպով ապահովել գնահատման հաշվետվությունների կատարյալ ճշտությունը։ Օրինակ 1. գնահատողը որպես համադրելի անշարժ գույքի օբյեկտ ընտրել է բնակարան, որը գտնվում է 5-րդ հարկի 4-րդ հարկում։ Ուսումնասիրությունից պարզվում է, որ այդ համադրելի բնակարանը գտնվում է ոչ թե 4-րդ հարկում, այլ գտնվում է 2-րդ հարկում։ Նման պայմաններում ըստ էության գնահատողը կատարել է նորմատիվ իրավական ակտի խախտում, որը կարող է վերագրվել ՀՀ գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին ՀՀ կառավարության թիվ 1355-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ բաժնի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին՝ <<48. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում` 1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ >> Օրինակ 2. գնահատողը որպես համադրելի անշարժ գույքի օբյեկտներ ընտրել է Պատվիրատուի կողմից տրամադրված վաճառքի տվյալները, որոնք գնահատման ամսաթվի դրությամբ դեռևս պետական գրանցում չեն ստացել, և գնահատողը ստուգելով այդ տեղեկատվությունը, այսինքն կատարելով այլ գույքերի համեմամատական վերլուծություն, գտնում է, որ վաճառքի գները շուկայական են և գնահատման հիմքում ըստ էության օգտագործում է վեր նշված տվյալները, ընդ որում այդ տվյալները 1 կամ 2 օր անց ըստ էության հաստավում են գրանցման տվյալներով։ Սակայն, նման պայմաններում ըստ էության ստացվում է, որ գնահատողը նույնպես կատարել է նորմատիվ իրավական ակտի խախտում, որը կարող է վերագրվել ՀՀ գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին ՀՀ կառավարության թիվ 1355-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ բաժնի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին՝ <<48. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում` 1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ >>։ Օրինակ 3. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնահատողը ճիշտ է ընտրել գնահատման մոտեցումը և ճիշտ է կիրառել համապատասխան գնահաման մեթոդիկան կամ մեթոդիկաները, սակայն թվաբանական աննշան սխալմունքի հետևանքով գնահատման արդյունքը ոչ թե պետք է կազմեր 12․500․000 ՀՀ դրամ, այլ կկազմեր 12․400․000 ՀՀ դրամ։ Սակայն, նման պայմաններում ըստ էության ստացվում է, որ գնահատողը նույնպես կատարել է նորմատիվ իրավական ակտի խախտում, որը կարող է վերագրվել ՀՀ գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին ՀՀ կառավարության թիվ 1355-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ բաժնի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին՝ <<48. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում` 1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ, >>ընդ որում նախատեսվող Օրենքի կարգավորումներն ուժի մեջ մտնելու դեպքում գնահատողի որակավորումը կասեցվում է 1 /մեկ/ ամիս ժամկետով։ | ||
7 | <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն 29.03.2025 17:11:22 | Առաջարկվում է․ Օրենքի 22-րդ հոդված ի 1-ին մասի 3-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ կերպ կասեցման առումով /մեջբերում/ <<3) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած հինգ և ավել գնահատման հաշվետվություններում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված տարբեր (չկրկնվող)՝պահանջների և պայմանների թվով 10 խախտում >>, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետը ընդհանրապես հանել, քանի որ ներկայումս որևէ իրավական ակտով սահմանված չէ թե արժեքի վրա ազդող գործոնի շեղվածությունը որքան պետք է կազմի։ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ կերպ կասեցման առումով /մեջբերում/ <<7) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած 10 և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված տարբեր (չկրկնվող)՝պահանջների և պայմանների թվով 20 խախտում:…. իսկ նույն հոդվածի 7-րդ մասի 8-րդ ենթակետը ընդհանրապես հանել, քանի որ ներկայումս որևէ իրավական ակտով սահմանված չէ թե արժեքի վրա ազդող գործոնի շեղվածությունը որքան պետք է կազմի։ Արժեքի վրա ազդող գործոնների հիմքով դադարեցումները և կասեցումները կարող են ավելի խիստ լինել միայն այն պայմաններում երբ կփոփոխվի գնահատման ուսումնասիրությունների կարգը՝ որում հստակ անհրաժեշտ է սահմանել գնահատման հաշվետվության ընթացակարգերը, որոնք հիմնված կլինեն էականության, բավարարելիության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հիմնված կլինեն գնահատման մեթոդաբանության վրա։ Ամփոփելով Օրենքի նախագծում ներկայացված դրույթները, որոնք վերաբերելի են կասեցման, դադարեցման հիմքերին և համադրելով ներկայիս լճացած վիճակին, ինչպես նաև հետևելով առկա միտումներին և զարգացումներին, որոնք առաջացել են Օրենքի նախորդ փոփոխություններից հետո (ընդունված՝ 02․10․2024թ․-ին) կարծում ենք, որ ընդհանուր առմամբ կասեցումների և դադարեցումների հիմքերը պետք է վերանայվեն, քանի որ դրանց կիրառումը ներկայիս առկա գործիքակազմի շրջանակներում խիստ խնդրահարույց է հետևյալ պատճառաբանություններից ելնելով․ 1-ին Հայտնի, որ մասնագիտական հանձնաժողովում ներգրավված գնահատող անդամներից շատերը ըստ էության հանդիսանում են այլ գնահատման կազմակերպությունների ղեկավարներ, ինչը նշանակում է, որ իրենք ուսումնասիրության են ենթարկում իրենց մրցակից կազմակերպությունների կողմից հաստատված գնահատման հաշվետվությունները, որն առաջացնում է շահերի բախում։ 2-րդ Վերոգրյալ 1-ին պատճառի հետ, մի տեղ կարելի էր չհամաձայնվել, եթե նշված հանձնաժողովի կազմում լինեին հիմնարար փոփոխություններ, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին նման զգալի փոփոխություններ չեն արձանագրվել։ Վերջին փոփոխությունը տեղի է ունեցել անհաղթահարելի հանգամանքի հետ կապված, այլ հիմնարար փոփոխություններ չեն եղել։ Վերոգրյալի հետ կապված պետք է նշել, որ երբ Միության կողմից ներկայացվել են մասնագիտական հանձնաժողովի անդամներ, Լիազոր մարմնի կողմից անհասկանալի հիմնավորմամբ այդ թեքնածուների ներգրավումը մերժվել է, ընդ որում այն պայմաններում երբ որակավորման հանձնաժողովում անդամների ընգրկումն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով, սակայն մասնագիտական հանձնաժողովում այդ նույն սկզբունքը չի ապահովում։ Բացի այդ, արդարության տեսանկյունից և շահերի բախման բացառման նպատակով անհրաժեշտ է որպեսզի մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվեն բոլոր հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ Միություն) կողմից թեքնածուները՝ հավասարաչափ բաշխումով ։ 3-րդ Հայտնի է, որ ներկայումս <<Գնահատման հաշվետվությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանալու մասին >> թիվ 877-Ն կառավարության որոշմամբ արտացոլված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության ընթացակարգերը ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 872-Ն որոշմամբ սահմանված << Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը>> ունեն խորքային լրամշակման կարիք, որի մասին բազմիցս առաջարկվել է։ Բացի այդ, Միության կողմից դասական դասագրքերի և միջազգային փորձի հիման վրա մշակվել է դրանց իրականացման ընթացակարգերը, որում հաշվի են առնվել էականության, բավարարելիության և ամբողջականության սկզբունքները և այդ ամենը ներկայացվել է նաև մասնագիտական հանձնաժողովի անդամներին։ 4-րդ Ի հավելումն ներկայացված մտահոգությունների պետք է նշել, որ Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված գնահատող անդամները այդ աշխատանքը իրականացնելու համար չեն վարձատրվում։ Սույնի հետ կապված հայտնի է, որ մասնագիտական հանձնաժողովը կատարում է տիտանական աշխատանք, որն իրենցից խլում է զգալի ժամանակ և նման պայմաններում չվարձատրվող աշխատանքը ըստ էության չի կարող դիտարկվել առավել արդյունավետ տարբերակ։ Ամփոփելով վերոգրյալ դրույթները և համադրելով ներկայիս իրողության հետ, պետք է նշել, որ Օրենքում անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել անկախ փորձագետի ինստիտուտը, որը չպետք է իրականացնի գնահատումներ, այլ պետք է մասնագիտացած լինի բացառապես գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության հետազոտություններով, ընդ որում ոչ միայն վերահսկողության նպատակով, այլ առավելապես սխալմունքների կանխարգելման նպատակով։ Նման ինստիտուտի ներդնելու և արդյունավետ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ է․ Արդիականացնել և լրամշակել գործող գնահատման ստանդարտները, քանի որ հայտնի է, որ գործող ստանդարտներում արտացոլված որոշ դրույթները հակասական և իրարամերժ են, իսկ որոշների դեպքում նկատվում է հստակեցման կարիք։ Մշակել և ներմուծել գնահատման մեթոդիկաների ողջ գործիքակազմը, Մշակել գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության այնպիսի կարգ (այսուհետ՝ Կարգ), որտեղ պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրման սկզբունքները, որոնք իրենց հերթին պետք է հիմնված լինեն միանշանակության, ստուգելիության, բավարարելիության կամ հիմնավորվածության սկզբունքների հիման վրա։ Բացի այդ, Կարգում պետք է արտացոլված լինեն մասնագիտական եզրակացությունների կազմը և բովանդակությունը, ինչպես նաև պետք է ընդլայնել ստուգողների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանել բոլոր կողմերի իրավունքները և պարտականությունները։ Առնվազն անշարժ գույքի գնահատման արդյունքների վերաբեյալ անհրաժեշտ է մշակել և սահմանել գնահատման արդյունքների թույլատրելի շեղվածության կողմնորոշիչ սանդղակ և շեղվածության արձանագրելու դեպքում կիրառվող միջոցները։ Վերջում պետք է նշեմ, որ բերված մտահոգություններն ուղղված չեն Մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներին, այլ խնդիրը համակարգային է, որը գոյություն ունի ՀՀ-ում գնահատման գործունեության մեկնարկումից առ այսօր և մինչ օրս գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության բնագավառում որևէ էական բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել։ | ||
8 | ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԻԿ 31.03.2025 16:08:24 | Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 5. Հաշվառման ծրագիր մուտքագրվող գնահատման հաշվետվությունները և դրանց վերաբերյալ տվյալները չպետք է պարունակեն օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն: Անհրաժեշտ է հստակեցնել՝ եթե պարունակում են ինչպե՞ս է կարգավորվում։ Հոդված 5․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյան գնահատողի» բառերը։ Արդյո՞ք չկա անհրաժեշտություն սահմանել օտարերկրյա գնահատման կազմակերպություն եզրույթը: «Հոդված 14. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը 2. Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ենթակա չեն գնահատման հաշվետվությունները, որոնք դատարաններում քննության առարկա են կամ դատական քննության ընթացքում ներկայացվել են որպես ապացույց:»։ Ինչպե՞ս է պարզվելու, որ տվյալ գնահատման հաշվետվությունը դատարաններում քննության առարկա է կամ դատական քննության ընթացքում ներկայացվել է որպես ապացույց: Անհրաժեշտ է հստակեցնել գործիքակազմը: Հոդված 12․ Օրենքի 20-րդ հոդվածում․ 1) լրացնել նոր 3․1-3․2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․ «3.1. Եթե անձը հանդիսանում է գործող գնահատող և գործող գնահատողի որակավորման վկայականի ժամկետը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում դեռ ավարտված չէ, ապա լիազոր մարմինը մերժում է անձի որակավորման քննության մասնակցելու համար ներկայացրած դիմումը: Այս կարգավորումը հստակ սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով․ Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, ինչը հնարավորություն է տալիս Գնահատողին որոկավորման վկայականի ժամկետը լրանալուց առաջ մասնակցի քննությանը առնվազն 2 անգամ: Նոր կարգավորումով եթե քննությունը մեկ անգամ չհանձնի 3 ամիս ստիպված սպասելու է հաջորդ քննությանը և այդ ընթացքում զրկված է լինելու գնահատում իրականացնելու իրավունքից: Առաջարկում ենք անփոփոխ թողնել գործող կարգավորումը: | ||
9 | ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԻԿ 31.03.2025 16:54:51 | Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 5. Հաշվառման ծրագիր մուտքագրվող գնահատման հաշվետվությունները և դրանց վերաբերյալ տվյալները չպետք է պարունակեն օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն: Անհրաժեշտ է հստակեցնել՝ եթե պարունակում են ինչպե՞ս է կարգավորվում։ Հոդված 5․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյան գնահատողի» բառերը։ Արդյո՞ք չկա անհրաժեշտություն սահմանել օտարերկրյա գնահատման կազմակերպություն եզրույթը: «Հոդված 14. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը 2. Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ենթակա չեն գնահատման հաշվետվությունները, որոնք դատարաններում քննության առարկա են կամ դատական քննության ընթացքում ներկայացվել են որպես ապացույց:»։ Ինչպե՞ս է պարզվելու, որ տվյալ գնահատման հաշվետվությունը դատարաններում քննության առարկա է կամ դատական քննության ընթացքում ներկայացվել է որպես ապացույց: Անհրաժեշտ է հստակեցնել գործիքակազմը: Հոդված 12․ Օրենքի 20-րդ հոդվածում․ 1) լրացնել նոր 3․1-3․2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․ «3.1. Եթե անձը հանդիսանում է գործող գնահատող և գործող գնահատողի որակավորման վկայականի ժամկետը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում դեռ ավարտված չէ, ապա լիազոր մարմինը մերժում է անձի որակավորման քննության մասնակցելու համար ներկայացրած դիմումը: Այս կարգավորումը հստակ սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով․ Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, ինչը հնարավորություն է տալիս Գնահատողին որոկավորման վկայականի ժամկետը լրանալուց առաջ մասնակցի քննությանը առնվազն 2 անգամ: Նոր կարգավորումով եթե քննությունը մեկ անգամ չհանձնի 3 ամիս ստիպված սպասելու է հաջորդ քննությանը և այդ ընթացքում զրկված է լինելու գնահատում իրականացնելու իրավունքից: Առաջարկում ենք անփոփոխ թողնել գործող կարգավորումը: | ||
10 | ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԻԿ 31.03.2025 16:54:51 | «Հոդված 21. Վկայականի ժամկետը, վերաձևակերպումը և կրկնօրինակի տրամադրումը 1․ Գնահատողի որակավորման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով, որը ենթակա է երկարաձգման նույն ժամկետներով, եթե՝ որակավորման վկայականն իր գործողության ողջ ընթացքում սույն օրենքով սահմանված որևէ հիմքով կասեցված չի եղել (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետերով սահմանված կասեցման դեպքերի): Առաջարկում ենք լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ և եթե մասնակցել է ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին: Առաջարկում ենք, նաև սահմանել վերապատրաստման դասընթացների նվազագույն ժամաքանակ: Հոդված 22. Վկայականի գործողության կասեցման ու դադարեցման հիմքերը և կարգը 1․ Վկայականի գործողության կասեցման հիմքերն են` 3) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած երեք և ավել գնահատման հաշվետվություններում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում, Առաջարկում ենք հաշվետվությունների քանակը դարձնել հինգ: 4) եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում կատարել է սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների արժեքի վրա ազդող մեկ խախտում, Առաջարկում ենք հաշվետվությունների քանակը դարձնել երեք և հստակեցնել ժամկետը՝ օրինակ 6 ամսվա կտրվածքով: 7․ Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են` 7) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած 10 և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Առաջարկում ենք հաշվետվությունների քանակը դարձնել տասնհինգ: 8) եթե գնահատողը մեկ տարվա կտրվածքով իր կազմած երկու և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների` արժեքի. վրա ազդող խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, Առաջարկում ենք հաշվետվությունների քանակը դարձնել հինգ՝ դադարեցման ժամկետը մեկ տարի և հաշվետվությունների քանակը ութ՝ դադարեցման ժամկետը երկու տարի: | ||
11 | ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԻԿ 31.03.2025 16:54:51 | Առաջարկություններ գործող օրենքի փոփոխության. Հոդված 23. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը 7) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն գնահատման կազմակերպությունների և գնահատողների կողմից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում` ա. գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, լիազոր մարմնի նախաձեռնությամբ կամ լիազոր մարմնի հաստատած՝ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով, Առաջարկում ենք ա. ենթակետից հանել «կամ լիազոր մարմնի հաստատած՝ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն» բառերը Առաջարկում ենք «գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված համապատասխան վճարի դիմաց բառերը»: Միաժամանակ կատարել համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի Հոդված 73-ում, այն է՝ «Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը» |