Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

50%50%

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

                                                                                                

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել հետևյալ փոփոխությունները.

  • Օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 7-րդ մասերում, 223-րդ հոդվածի 8-րդ մասում «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերով և դրանց հոլովաձևերով.
  • Օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կրիչները» բառից հետո լրացնել «(եթե տեսաձայնագրությունը պահպանվել է միայն շարժական կրիչի վրա) կամ էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունը,» բառերը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    10.03.2025 - 26.03.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 627

Print

Related documents / links