«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել հետևյալ փոփոխությունները.
- Օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 7-րդ մասերում, 223-րդ հոդվածի 8-րդ մասում «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերով և դրանց հոլովաձևերով.
- Օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կրիչները» բառից հետո լրացնել «(եթե տեսաձայնագրությունը պահպանվել է միայն շարժական կրիչի վրա) կամ էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունը,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
10.03.2025 - 26.03.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 649
Տպել