Under development
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշում
-
3 - Agree
-
10 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2025 թվականի N - Ն
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
1) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 1-ի:
2) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 2-ի:
3) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին կադրերի պատրաստման և վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 3-ի:
4) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 4-ի:
- Սահմանել, որ՝
1) պետական աջակցության դիմելու համար իրավասու են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության ոլորտը համապատասխանում կամ ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակները, ընդ որում՝ հայցվող ժամանակշրջանում ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով վերջիններիս հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում պետք է ձևավորվի Հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից:
2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:
- Մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2025 թվականի –N –Ն որոշմամբ հաստատված հավելվածով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
- Սույն որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է նաև Հավելված N 1-ի և Հավելված N4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ 2022 թվականի մարտի 1-ից հետո աշխատանքային միգրանտի կարգավիճակով մասնագիտական աշխատանք կատարող անձանց հետ ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հավելված N1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
_______________ _____-ի
N_____Ն որոշման
ԿԱՐԳ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:
- Սույն կարգի իմաստով՝
1) աշխատանքային միգրանտ է համարվում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձը, ում համար Հայաստանի Հանրապետությունում մինչև 2022 թվականի մարտի 1-ը եկամտային հարկ վճարված չէ:
2) պետական աջակցություն է (այսուհետ՝ աջակցություն) համարվում աշխատանքային միգրանտների համար տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը:
3) դիմող է համարվում Տնտեսավարող սուբյեկտը, այդ թվում՝ տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ՝ Դիմող):
- Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
- Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Նախարարության կողմից՝ այդ թվում մոնիթորինգի միջոցով:
- Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ --- սահմանված կարգով:
- ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Աջակցություն ստանալու իրավունք ունեն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջներին և աջակցության համար դիմելու պահին ունեն մասնագիտական աշխատանք կատարող աշխատանքային միգրանտներ:
- Աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում աշխատանքային միգրանտների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա:
- Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որին վերաբերելի եկամտային հարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է հաշվարկված և սահմանված ընթացակարգով հաշվետվությունը Պետական եկամուտների կոմիտե հանձնված լինի:
III. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Տնտեսավարող սուբյեկտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում համապատասխան հարթակի միջոցով:
- Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակին հաջորդող ամսվա 21-ից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար: Սույն ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակների համար դիմումներ չեն ընդունվում։
- Դիմողը հարթակում պետք է մուտքագրի առնվազն՝ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, Դիմողի տվյալները՝ նույնականացումն ապահովելու նպատակով:
- Աջակցություն ստանալու համար Դիմողը հարթակում պարտադիր դաշտերի լրացման միջոցով ստանում է հարթակ մուտքի թույլտվության հնարավորություն (login, password):
- Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության լրացման հիման վրա հարթակում յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի համար բացվում է առանձին էջ, որով տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել նաև սույն որոշման Հավելված N2-ով և Հավելված N3-ով սահմանված դեպքերում: Տնտեսավարող սուբյեկտի անձնական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Տնտեսավարող սուբյեկտը համապատասխան դաշտում աշխատանքային միգրանտի վերաբերյալ տվյալներն առկա ցանկից ընտրելու միջոցով ստանում է տվյալ աշխատանքային միգրանտի համար հայցվող եռամսյակում հաշվարկված/վճարված եկամտային հարկի մասին տեղեկատվությունը:
- Նախքան սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալը՝ հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.
- դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի՝ 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում՝
- տնտեսավարող սուբյեկտի հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում՝
- տնտեսավարող սուբյեկտի աշխատողներից ընտրում է ՀՀ քաղաքացիության չունեցող աշխատակիցներին, այնուհետև՝
- պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն աշխատողները, ովքեր զբաղվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով, այնուհետև՝
- պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն աշխատակիցները, որոնց համար մինչև 2022 թվականի մարտի 1-ը ՀՀ-ում աշխատանքի դիմաց վարձատրություն չի տրվել ու եկամտային հարկի մեծության վերաբերյալ չկա որևէ տեղեկատվություն:
- Սույն կարգի 14-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է աշխատանքային միգրանտի համար հաշվարկված/վճարված եկամտային հարկի 60%-ի չափով աջակցության գումարի չափը:
- Տնտեսավարող սուբյեկտը հարթակում աջակցության համար կարող է դիմել ինչպես յուրաքանչյուր աշխատանքային միգրանտի համար՝ առանձին, այնպես էլ բոլոր աշխատանքային միգրանտների համար՝ միասին:
- Աջակցության ստացման նպատակով Դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը՝ կարող է լրացնել իր հայեցողությամբ:
- Դիմողը հարթակում հնարավորություն ունի կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խնմբագրումներն ու փոփոխությունները:
- Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկատվության) հաստատումով, որը ենթադրում է Դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացման ենթակա աջակցության՝ այդ թվում սույն որոշման Հավելված N1-ով, N 2-ով, N 3-ով և N4-ով սահմանված, հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը:
- Դիմողը սույն կարգի 19-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն ներկայացնում է վճարման:
- Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:
- Դիմողի հաստատված դիմումը հարթակի միջոցով ուղարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
- Տնտեսավարող սուբյեկտի դիմումը մերժվում կամ հաստատվում է Նախարարության կողմից: Մերժման դեպքում հարթակում դիմողին է ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:
- Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Հարթակում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը:
28. Բողոքարկման դիմումը Նախարարության կողմից քննվում է «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
29. Բողոքարկման արդյունքում, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:
30. Բողոքարկման դեպքում աջակցության ճշգրտված գումարը տրամադրվում է բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հավելված N2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
_______________ _____-ի
N_____Ն որոշման
ԿԱՐԳ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:
- Սույն կարգի իմաստով՝
- նոր աշխատող է համարվում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձը, ով նախքան տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ մասնագիտական աշխատանք կատարելը, երբևէ չի հանդիսացել բարձր տեխնոլոգիաների ոլորտի անհատ ձեռնարկատեր կամ այլ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող, այդ թվում՝ ոչ մասնագիտական աշխատանք կատարող, ըստ որի՝ նրա աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարումների կամ աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված և վճարված լինի եկամտային հարկ: Սույն ենթակետի իմաստով նոր աշխատողի կարգավիճակը վարձու աշխատողը պահպանում է երեք օրացուցային տարիների համար՝ անկախ գործատուի փոփոխությունից:
2) պետական աջակցություն է (այսուհետ՝ աջակցություն) համարվում նոր աշխատողների ներգրավման համար տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը:
3) դիմող է համարվում Տնտեսավարող սուբյեկտը, այդ թվում՝ տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ՝ Դիմող):
- Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում նոր աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
- Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Նախարարության կողմից՝ այդ թվում մոնիթորինգի միջոցով:
- Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ --- սահմանված կարգով:
- ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Աջակցություն ստանալու իրավունք ունեն այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջները և աջակցության համար դիմելու պահին ունեն մասնագիտական աշխատանք կատարող նոր աշխատողներ:
- Աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում նոր աշխատողների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա:
- Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որին վերաբերելի եկամտային հարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է հաշվարկված և սահմանված ընթացակարգով հաշվետվությունը Պետական եկամուտների կոմիտե հանձնված լինի:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Տնտեսավարող սուբյեկտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում համապատասխան հարթակի միջոցով:
- Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակին հաջորդող ամսվա 21-ից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար: Սույն ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակների համար դիմումներ չեն ընդունվում։
- Դիմողը հարթակում պետք է մուտքագրի առնվազն՝ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, Դիմողի տվյալները՝ նույնականացումն ապահովելու նպատակով:
- Աջակցություն ստանալու համար Դիմողը հարթակում պարտադիր դաշտերի լրացման միջոցով ստանում է հարթակ մուտքի թույլտվության հնարավորություն (login, password)::
- Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության լրացման հիման վրա հարթակում յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի համար բացվում է առանձին էջ, որով տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել նաև սույն որոշման Հավելված N1-ով և Հավելված N3-ով սահմանված դեպքերում: Տնտեսավարող սուբյեկտի անձնական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Տնտեսավարող սուբյեկտը համապատասխան դաշտում նոր աշխատողի վերաբերյալ տվյալներն առկա ցանկից ընտրելու միջոցով ստանում է տվյալ նոր աշխատողի համար հայցվող եռամսյակում հաշվարկված/վճարված եկամտային հարկի մասին տեղեկատվությունը:
- Նախքան սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալը՝ հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.
1) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի՝ 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում՝
2) տնտեսավարող սուբյեկտի հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում՝
3) տնտեսավարող սուբյեկտի աշխատողներից ընտրում է նոր աշխատողներին, այնուհետև՝
4) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն նոր աշատողները, ովքեր զբաղվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով, այնուհետև՝
- Սույն կարգի 14-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է նոր աշխատողի համար հաշվարկված/վճարված եկամտային հարկի 60%-ի չափով աջակցության գումարի չափը:
- Տնտեսավարող սուբյեկտը հարթակում աջակցության համար կարող է դիմել ինչպես յուրաքանչյուր նոր աշխատողի համար՝ առանձին, այնպես էլ բոլոր նոր աշխատողների համար՝ միասին:
- Աջակցության ստացման նպատակով Դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը՝ կարող է լրացնել իր հայեցողությամբ:
- Դիմողը հարթակում հնարավորություն ունի կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խնմբագրումներն ու փոփոխությունները:
- Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկատվության) հաստատումով, որը ենթադրում է Դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացման ենթակա աջակցության՝ այդ թվում սույն որոշման Հավելված N1-ով, N 2-ով, N 3-ով և N4-ով սահմանված, հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը:
- Դիմողը սույն կարգի 19-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն ներկայացնում է վճարման:
- Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:
- Դիմողի հաստատված դիմումը հարթակի միջոցով ուղարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
- Տնտեսավարող սուբյեկտի դիմումը մերժվում կամ հաստատվում է Նախարարության կողմից: Մերժման դեպքում հարթակում դիմողին է ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:
- Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Հարթակում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը:
28. Բողոքարկման դիմումը Նախարարության կողմից քննվում է «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
29. Բողոքարկման արդյունքում, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:
30. Բողոքարկման դեպքում աջակցության ճշգրտված գումարը տրամադրվում է բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հավելված N3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
_______________ _____-ի
N_____Ն որոշման
ԿԱՐԳ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) կադրերի պատրաստման և վերրապատրաստման համար պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:
- Սույն կարգի իմաստով՝
- կադրերի պատրաստում և վերապատրաստում (այսուհետ՝ վերապատրաստում) է համարվում տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը և շարունակական կատարելագործումը, որը հավաստվում է վերապատրաստումն իրականացնող համապատասխան մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթղթով:
- մասնագիտական կենտրոն է համարվում բարձր տեխնոլոգիաների և/կամ ինժեներության (այդ թվում ղեկավարման՝ ՏՏ կամ ինժեներության ոլորտներում ծրագրի ղեկավարում, պրոդուկտի ղեկավարում, վաճառքի ղեկավարում, մարդկային ռեսուրսների ղեկավարում) ոլորտներում Նախարարության կողմից հրապարակված՝ հավաստագրում իրականացնող հարթակներում համապատասխան քննություններ իրականացնող կազմակերպությունը,
- Վերապատրաստված է համարվում այն մասնագետը, ով ունի սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված հավաստագրում իրականացնող հարթակներից առնվազն որևէ մեկից ստացած հավաստագիր: Ընդ որում, աջակցության տրամադրման համար հավաստագիրն ընդունվում է, եթե այն ստանալու օրվանից չի անցել 6 ամիս,
- մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթուղթը, դա միջազգային ճանաչում ունեցող համապատասխան հավաստագիրն է, որոնց ուղղությունների ցանկը և հիմնավորումներն ուսումնասիրվում են ՀՀ բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով,
- պետական աջակցություն է (այսուհետ՝ աջակցություն) համարվում մասնագիտական աշխատանք կատարող կադրերի վերապատրաստման (ինչը հավաստվում է սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հավաստագրով) համար տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը,
- դիմող է համարվում Տնտեսավարող սուբյեկտը, այդ թվում՝ տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ՝ Դիմող):
- Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
- Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Նախարարության կողմից՝ այդ թվում մոնիթորինգի միջոցով:
- Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ --- սահմանված կարգով:
- ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Աջակցություն ստանալու իրավունք ունեն այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջները և աջակցության համար դիմելու պահին ունեն մասնագիտական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող աշխատողներ:
- Աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում վերապատրաստված աշխատողների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա՝ համապատասխան մասնագիտական կենտրոնի կողմից տրամադրված փաստաթուղթը կամ հղումը հարթակ ներբեռնելու միջոցով:
- Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որին վերաբերելի եկամտային հարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք է հաշվարկված և սահմանված ընթացակարգով հաշվետվությունը Պետական եկամուտների կոմիտե հանձնված լինի:
III. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Տնտեսավարող սուբյեկտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում համապատասխան հարթակի միջոցով:
- Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում դիմումները ներկայացվում են միայն տվյալ եռամսյակի համար:
- Դիմողը հարթակում պետք է մուտքագրի առնվազն՝ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գրանման համարը, ՀՎՀՀ-ն, Դիմողի տվյալները՝ նույնականացումն ապահովելու նպատակով
- Աջակցություն ստանալու համար Դիմողը հարթակում պարտադիր դաշտերի լրացման միջոցով ստանում է հարթակ մուտքի թույլտվության հնարավորություն (login, password):
- Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված տեղեկատվության լրացման հիման վրա հարթակում յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի համար բացվում է առանձին էջ, որով տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել նաև սույն որոշման Հավելված N1-ով և Հավելված N2-ով սահմանված դեպքերում: Տնտեսավարող սուբյեկտի անձնական էջում ինքնաշխատ եղանակով հասանելի կլինի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պետական եկամուտների կոմիտեում առկա տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Դիմողը հարթակում մուտքագրում է վերապատրաստում անցած աշխատակցի վերապատրաստումը հավաստող փաստաթղթի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ներբեռնման միջոցով կամ ակտիվ հղում տեղադրելու միջոցով:
- Տնտեսավարող սուբյեկտը համապատասխան դաշտում վերապատրաստված աշխատողի վերաբերյալ տվյալներն առկա ցանկից ընտրելու միջոցով ստանում է տվյալ աշխատողի համար հաշվարկված/վճարված եկամտային հարկի մասին տեղեկատվությունը:
- Նախքան սույն կարգի 14-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալը՝ հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.
1) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտի՝ 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում՝
2) տնտեսավարող սուբյեկտի հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում՝
3) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն աշխատողները, ովքեր զբաղվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով, որոնցից դիմողն ընտրում է վերապատրաստում անցած աշխատակցին:
- Սույն կարգի 15-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է աշխատանքային միգրանտի համար հաշվարկված/վճարված եկամտային հարկի 50%-ի չափով աջակցության գումարի չափը:
- Տնտեսավարող սուբյեկտը հարթակում աջակցության համար կարող է դիմել ինչպես յուրաքանչյուր վերապատրաստված աշխատողի համար՝ առանձին, այնպես էլ բոլոր վերապատրաստված աշխատողների համար՝ միասին:
- Աջակցության ստացման նպատակով Դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը՝ կարող է լրացնել իր հայեցողությամբ:
- Դիմողը հարթակում հնարավորություն ունի կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խնմբագրումներն ու փոփոխությունները:
- Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկատվության) հաստատումով, որը ենթադրում է Դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացման ենթակա աջակցության՝ այդ թվում սույն որոշման Հավելված N1-ով, N 2-ով, N 3-ով և N 4-ով սահմանված, հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ը:
- Դիմողը սույն կարգի 20-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն ներկայացնում է վճարման:
- Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:
- Դիմողի հաստատված դիմումը հարթակի միջոցով ուղարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
- Տնտեսավարող սուբյեկտի դիմումը մերժվում կամ հաստատվում է Նախարարության կողմից: Մերժման դեպքում հարթակում դիմողին է ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:
- Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Հարթակում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը՝ միայն իր մասով:
29. Բողոքարկման դիմումը Նախարարության կողմից քննվում է «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
30. Բողոքարկման արդյունքում, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:
31.Բողոքարկման դեպքում աջակցության ճշգրտված գումարը տրամադրվում է բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հավելված N4
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
_______________ _____-ի
N_____Ն որոշման
ԿԱՐԳ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման ընթացակարգերի, պայմանների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգով սահմանված հասկացությունները կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով:
- Սույն կարգի իմաստով՝
1) աշխատանքային միգրանտ է համարվում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձը, ում համար Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ եկամտային հարկ վճարված չէ:
2) պետական աջակցություն է (այսուհետ՝ աջակցություն) համարվում աշխատանքային միգրանտին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը:
3) դիմողը՝ տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող աշխատանքային միգրանտը կամ նրա կողմից լիազորված այլ անձը (այսուհետ՝ Դիմող):
- Աջակցության հաշվարկի իրականացման համար հիմք է ընդունվում աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ աշխատանքի վարձատրության գծով տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկված եկամտային հարկի չափը, իսկ տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
- Աջակցության տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Նախարարության կողմից՝ այդ թվում մոնիթորինգի միջոցով:
- Աջակցության տրամադրման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ --- սահմանված կարգով:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Աջակցություն ստանալու իրավունք ունեն տնտեսավարող սուբյեկտի այն աշխատանքային միգրանտները, ովքեր աջակցության համար դիմելու Տնտեսավարող սուբյեկտի մոտ հանդիսանում են մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողներ և իրենց գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները բավարարում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջները:
- Աշխատանքային միգրանտին աջակցությունը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում տվյալ աշխատանքային միգրանտի վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա:
- Աջակցության հայցվող հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակն է, որին վերաբերելի եկամտային հարկը տնտեսավարող սուբյեկտի կողմից պետք հաշվարկված և սահմանված ընթացակարգով հաշվետվությունը Պետական եկամուտների կոմիտե հանձնված լինի:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Աշխատանքային միգրանտն աջակցություն ստանալու համար դիմում է ներկայացնում համապատասխան հարթակի միջոցով:
- Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում դիմումները ներկայացվում են միայն տվյալ եռամսյակի համար:
- Աջակցություն ստանալու համար Դիմողը հարթակում պարտադիր դաշտերի լրացման միջոցով ստանում է հարթակ մուտքի թույլտվության հնարավորություն (login, password):
- Դիմողը հարթակում պետք է մուտքագրի առնվազն՝ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գրանման համարը, ՀՎՀՀ-ն, Դիմողի տվյալները:
- Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերիով սահմանված տեղեկատվության լրացման հիման վրա հարթակում աջակցության համար դիմող յուրաքանչյուր աշխատանքային միգրանտի համար բացվում է առանձին էջ, որտեղ տեսանելի կլինի տնտեսավարող սուբյեկտի և տվյալ աշխատանքային միգրանտի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Աշխատանքային միգրանտը հարթակում իր վերաբերյալ տվյալների մուտքագրման միջոցով ստանում է իր համար հաշվարկված/վճարված եկամտային հարկի մասին տեղեկատվությունը:
- Նախքան սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալը հարթակն ինքնաշխատ եղանակով ստուգում է հարթակն ինքնաշխատ եղանակով հետևյալ հերթականությամբ ստուգում է.
1) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ աշխատանքային միգրանտի գործատու տնտեսավարող սուբյեկտի՝ 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայությունը և դրա բացակայության դեպքում՝
2) աշխատանքային միգրանտի գործատու տնտեսավարող սուբյեկտի հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների համապատասխանությունը Կառավարության կողմից ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների սահմանված՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների հետ և դրա համապատասխանության դեպքում՝
3) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ընտրվում են այն աշխատողները, ովքեր զբաղվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով, այնուհետև՝
4) պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների տվյալների շտեմարանից ստուգում է տվյալ աշխատանքային միգրանտի մինչև 2022 թվականի մարտի 1-ը ՀՀ-ում աշխատանքի դիմաց վարձատրություն տրվելու ու եկամտային հարկի վճարելու վերաբերյալ տեղեկատվությունը:
- Սույն կարգի 14-րդ կետով սահմանված հարցումների իրականացման արդյունքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ներկայացնում է աշխատանքային միգրանտի համար հաշվարկված/վճարված եկամտային հարկի 60%-ի չափով աջակցության գումարի չափը:
- Աջակցության ստացման նպատակով Դիմողը պարտավոր է հարթակում լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը, իսկ ոչ պարտադիր լրացման դաշտերը՝ կարող է լրացնել իր հայեցողությամբ:
- Դիմողը հարթակում հնարավորություն ունի կատարելու խմբագրումներ, փոփոխություններ, վերադառնալու նախորդ դաշտեր, պահպանելու կատարած խնմբագրումներն ու փոփոխությունները:
- Աջակցության ստացման դիմումի ներկայացման ընթացքն ավարտվում է լրացված դաշտերի (ներկայացված տեղեկատվության) հաստատումով, որը ենթադրում է Դիմողի համաձայնությունն իրեն հասանելիք և ստացման ենթակա աջակցությանը:
- Դիմողը սույն կարգի 18-րդ կետով սահմանված դիմումի հաստատումից հետո այն ներկայացնում է վճարման:
- Դիմողի կողմից «հաստատված» և «վճարման հանձնված» կարգավիճակում գտնվող հայտերը հարթակում ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման:
- Դիմողի հաստատված դիմումը հարթակի միջոցով ուղարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
- Աշխատանքային միգրանտի դիմումը մերժվում կամ հաստատվում է նախարարության կողմից: Մերժման դեպքում հարթակում դիմողին է ներկայացվում մերժման հիմքերը կամ պատճառները:
- Դիմումը հաստատվելուց հետո աջակցության գումարը փոխանցվում է աշխատանքային միգրանտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը:
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
26. Հարթակում աշխատանքային միգրանտը կարող է բողոքարկել աջակցության դիմումի պատասխանը՝ միայն իր մասով:
27. Բողոքարկման դիմումը Նախարարության կողմից քննվում է «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
28. Բողոքարկման արդյունքում, անհրաժեշտության դեպքում, կատարվում են աջակցության գումարի չափի վերահաշվարկներ:
29. Բողոքարկման դեպքում աջակցության ճշգրտված գումարը տրամադրվում է բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Discussed
05.03.2025 - 20.03.2025
-
Type
Decision
-
Area
High tech industry, Information technologies
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 1363
Print