Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լուիզա Ռևազյան 21.02.2025 19:56:59 | Առաջարկում եմ հատկապես սահմանամերձ և մայրաքաղաքում բնակվող ուսանողներին տրամադրել կացության վճար՝ սիմվոլիկ գումար։ | Ընդունվել է ի գիտություն Մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի արդյունքում բուհ ընդունված մարզաբնակ, այդ թվում սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողները կարող են բնակվել «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանային սենյակներում՝ ստանալով կեցության վճարի փոխհատուցում: Նշեմ նաև, որ սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին, Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման դրույթների համաձայն (ըստ առաջադիմության) տրամադրվում է պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: | |
2 | Քրիստինե Մուշեղյան 24.02.2025 23:06:47 | Առաջարկում եմ պետական ֆինանսավորմամբ ուսման դիմաց ուսանողների հնարավոր պարտավորությունների հստակեցում լինի։ Պետական ֆինանսավորմամբ ընդունված ուսանողներից ակնկալվող պարտավորություններ լինեն (օրինակ՝ աշխատել որոշակի ոլորտում, չլքել երկիրը որոշ ժամանակահատվածում և այլն)։ Մագիստրատուրայից հետո աշխատանքի ուղղորդման կամ պարտադիր աշխատանքի պահանջի հստակեցում նաև լինի։ Նաև ինչպե՞ս է որոշվելու՝ ով է ստանում պահուստային տեղերը։ Արդյո՞ք մրցութային շեմը լրացրած բոլոր դիմորդները կարող են հավակնել այդ տեղերին։ Շնորհակալություն | Ընդունվել է ի գիտություն։ Պահուստային տեղերն, ըստ անհրաժեշտության տրամադրվում են ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին: | |
3 | Գեղեցիկ Վարդանյան 25.02.2025 21:20:01 | Նախագիծը կարևոր քայլ է բարձրագույն կրթության հասանելիությունն ապահովելու համար , սակայն անհրաժեշտ է հստակեցնել ուսման վարձի լրիվ փոխհատուցման չափորոշիչները։Կարևոր է, որ աջակցությունն ուղղվի ոչ միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, այլև սոցիալապես խոցելի խմբերին և ռազմավարական մասնագիտություններին՝ խթանելով կրթության որակի բարձրացումը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը։ | Ընդունվել է ի գիտություն։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված Կարգի դրույթներով: Մագիստրատուրայի պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը ձևավորելիս հիմք է ընդունվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ռազմավարական ոլորտները համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու, ինչպես նաև աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) գծով առկա պահանջարկը: | |
4 | Արարատ Մովսեսյան 27.02.2025 19:58:37 | Առաջարկ-դիտարկում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Դրական կողմեր. Կրթության հասանելիության ապահովում – Որոշումը հնարավորություն է տալիս առավել լայն թվով ուսանողների օգտվելու պետության կողմից ֆինանսավորվող ուսուցման հնարավորությունից, ինչը կնպաստի կրթության մատչելիությանը: Կրթական առաջընթացի խթանում – Մագիստրոսական կրթության համար լրիվ ֆինանսավորում տրամադրելով՝ պետությունը խթանում է գիտելիքահեն տնտեսության զարգացումը և բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Մրցունակության բարձրացում – Ազատ վարձավճարով կրթություն ստանալու հնարավորությունը կարող է խրախուսել ուսանողներին ավելի լավ առաջադիմելու և բարձրակարգ կրթություն ստանալու: Սոցիալական արդարության ապահովում – Ֆինանսական աջակցությունն առավել կարիքավոր ուսանողների համար կարող է նվազեցնել սոցիալական անհավասարությունը և մեծացնել մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորությունները: Բացասական կողմեր և հնարավոր ռիսկեր. Պետական բյուջեի ծանրաբեռնվածություն – Ֆինանսավորման մեծ ծավալները կարող են լրացուցիչ բեռ դառնալ պետական բյուջեի համար, եթե համապատասխան աղբյուրները կայուն չեն: Հնարավոր անհավասար բաշխում – Պետական ֆինանսավորմամբ տեղերի բաշխման գործընթացը կարող է առաջացնել անհավասար մրցակցային պայմաններ, եթե թափանցիկության և արդարության մեխանիզմները լիարժեք չեն ապահովվում: Կրթական որակի հարցեր – Որոշումը կարող է հանգեցնել ավելի մեծ թվով դիմորդների ընդունելությանը, ինչը կարող է ճնշում գործադրել բուհերի ուսումնական ծրագրերի որակի վրա: Աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանություն – Հնարավոր է, որ ֆինանսավորվող ծրագրերը չհամապատասխանեն աշխատաշուկայի իրական կարիքներին, ինչը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել շրջանավարտների զբաղվածության հարցում: Առաջարկներ. Հստակ չափանիշների սահմանում – Պետական ֆինանսավորմամբ տեղերը բաշխելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, այնպես էլ սոցիալական կարիքները: Թափանցիկության ապահովում – Ընդունելության և ֆինանսավորման տրամադրման գործընթացները պետք է լինեն բաց և թափանցիկ՝ խուսափելով հնարավոր չարաշահումներից: Կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատաշուկային – Պետությունը պետք է համադրել մագիստրոսական կրթական ծրագրերը տնտեսության և աշխատաշուկայի կարիքների հետ՝ ապահովելով շրջանավարտների պահանջվածություն: Մշտադիտարկման համակարգի ներդրում – Ֆինանսավորման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել մշտադիտարկման մեխանիզմ, որը կգնահատի ծրագրի ազդեցությունը կրթության որակի և շրջանավարտների մասնագիտական զբաղվածության վրա: Այս որոշումը կարող է դրական ազդեցություն ունենալ բարձրագույն կրթության համակարգի վրա, սակայն դրա իրականացումը պետք է լինի մանրակրկիտ և հիմնված հավասարակշռված մոտեցման վրա՝ ապահովելով թե՛ կրթական որակի բարձրացում, թե՛ ֆինանսական կայունություն: | Ընդունվել է ի գիտություն։ Մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը ձևավորելիս հիմք է ընդունվել Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը», որով սահմանված է պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու պահանջարկը: Հաշվի են առնվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) գծով առկա պահանջարկը: Պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում է նախատեսված ինչպես բակալավրի կրթական ծրագրով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների, այնպես էլ օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար (ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձիք, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներ, զոհված (մահացած) զինծառայողների ծնողներ, ամուսին (կին), մինչև 27 տարեկան զավակներ)։ |