Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

100%0%

Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էքստեռն կարգով անցկացվող քննությունների գործող իրավակարգավորման մեջ առկա բացերի լրացմանն ու որոշ ձևակերպումների շտկմանը։

Գործող իրավակարգավորմամբ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններն անցկացվում են միայն 2-րդ քննաշրջանում։ Նախագծով առաջարվում է հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար պետական ավարտական քննություններ կազմակերպել  նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում, ինչը բավականին կարևոր փոփոխություն է այն դրսեկների համար, ովքեր հետագայում կրթությունը պլանավորում են շարունակել բուհերում և ընդունելության քննություններ հանձնել դեկտեմբեր կամ հունվար ամիսներին։

Նախագծով հստակեցվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար իրականացվող էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման հետ կապված կարգավորումները։

  • Discussed

    17.02.2025 - 04.03.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1109

Print

Suggestions

Տաթև Հայրապետյան

03.03.2025

Առաջարկում եմ տարրական դասարաններում էքստեռն կարգով քննություն չանցկացնել, քանի-որ այդ տարիքի սովորողի համար քննությունը ստրեսային է։ Քննության փոխարեն իրականացնել հարցազրույց։

Ռուզաննա Ասլանյան

27.02.2025

Ողջունելի նախաձեռնություն է, ինչը կնպաստի որոշ անհարմարություներից խուսափելուն և ժամանակի արդյունավետ օգտագործմանը ՝ կապված միայն 2-րդ քննաշրջանում ավարտական քննություն հանձնելու հնարավորության հետ։ Առաջարկում եմ վերանայել նաև կրտսեր դպրոցում էքսեռն քննություն հանձնելու կարգը՝ կապված այն երեխաների հետ, ում 6 տարեկանը լրանում է հունվարին։ Հաճախ են դեպքերը, երբ նրանք պատրաստ են դպրոց հաճախել նախորդ տարում 6 տարեկանը լրացած երեխաների հետ, բայց կարգում եղած կետերի համաձայն՝ պետք է սպասեն մինչև սեպտեմբեր, կամ գնան առաջին դասարան, և միայն երկրորդ կիսամյակում կարող են քննություն տալ և փոխադրվել երկրորդ դասարան։ Մինչդեռ, կարծում եմ, սա ավելի հեշտ և անցնցում կարելի է կազմակերպել առաջին դասարանի սկզբում՝ հունվարին 6 տարեկան դարձող երեխաների հետ։

Նարինե Առաքելյան

26.02.2025

Առաջարկում եմ աշխարհագրություն առարկայից կամավոր ատեստավորման համար նախատեսված թեստերում առաջադրանքներում պահպանել պարզից բարդ սկզբունքայնությունը, իսկ պահանջները լինեն ավելի հստակ ու հասկանալի ։

See more