03.03.2025
Առաջարկում եմ տարրական դասարաններում էքստեռն կարգով քննություն չանցկացնել, քանի-որ այդ տարիքի սովորողի համար քննությունը ստրեսային է։ Քննության փոխարեն իրականացնել հարցազրույց։
Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էքստեռն կարգով անցկացվող քննությունների գործող իրավակարգավորման մեջ առկա բացերի լրացմանն ու որոշ ձևակերպումների շտկմանը։
Գործող իրավակարգավորմամբ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններն անցկացվում են միայն 2-րդ քննաշրջանում։ Նախագծով առաջարվում է հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար պետական ավարտական քննություններ կազմակերպել նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում, ինչը բավականին կարևոր փոփոխություն է այն դրսեկների համար, ովքեր հետագայում կրթությունը պլանավորում են շարունակել բուհերում և ընդունելության քննություններ հանձնել դեկտեմբեր կամ հունվար ամիսներին։
Նախագծով հստակեցվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար իրականացվող էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման հետ կապված կարգավորումները։
Քննարկվել է
17.02.2025 - 04.03.2025
Տեսակ
Հրաման Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2409
Տպել03.03.2025
Առաջարկում եմ տարրական դասարաններում էքստեռն կարգով քննություն չանցկացնել, քանի-որ այդ տարիքի սովորողի համար քննությունը ստրեսային է։ Քննության փոխարեն իրականացնել հարցազրույց։
27.02.2025
Ողջունելի նախաձեռնություն է, ինչը կնպաստի որոշ անհարմարություներից խուսափելուն և ժամանակի արդյունավետ օգտագործմանը ՝ կապված միայն 2-րդ քննաշրջանում ավարտական քննություն հանձնելու հնարավորության հետ։ Առաջարկում եմ վերանայել նաև կրտսեր դպրոցում էքսեռն քննություն հանձնելու կարգը՝ կապված այն երեխաների հետ, ում 6 տարեկանը լրանում է հունվարին։ Հաճախ են դեպքերը, երբ նրանք պատրաստ են դպրոց հաճախել նախորդ տարում 6 տարեկանը լրացած երեխաների հետ, բայց կարգում եղած կետերի համաձայն՝ պետք է սպասեն մինչև սեպտեմբեր, կամ գնան առաջին դասարան, և միայն երկրորդ կիսամյակում կարող են քննություն տալ և փոխադրվել երկրորդ դասարան։ Մինչդեռ, կարծում եմ, սա ավելի հեշտ և անցնցում կարելի է կազմակերպել առաջին դասարանի սկզբում՝ հունվարին 6 տարեկան դարձող երեխաների հետ։
26.02.2025
Առաջարկում եմ աշխարհագրություն առարկայի ավարտական քննությունների ժամանակ թեստերում ավելի շատ ընդգրկել գործնական բնույթի առաջադրանքներ, քարտեզներ և խնդիրներ։