Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

100%0%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Anna Matevosyan 17.02.2025 23:12:25 Առաջարկում եմ տարրական դասարաններում էքստեռն քննություն անցկացնելու ժամանակ հանձնաժողովի կազմում դասվար ընդգրկել,որպեսզի հաշվի առնվի սովորողի տարիքային մանկավարժահոգեբանական առանձնահատկությունները: Շնորհակալություն դիտարկման համար: Հայտնում եմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվող հանձնաժողովի կազմում տարրական դասարանների համար ընդգրկվում է դասվար:
2 Anna Matevosyan 22.02.2025 18:39:03 Նոր ՀՊՉ-ի համաձայն կրթությունը այլես համարվում է կարողունակահեն,առաջարկում եմ ,ելնելով առարկայի բնույթից,քննությունն անց կացնել նաեւ գործնական տարբերակով,որպեսզի բացահայտվի նաեւ աշակերտի կարողությունները(թեստը թերի ինֆորմացիա է տալիս)։ Շնորհակալություն դիտարկման համար: Թեստերն ընդգրկում են առաջադրանքներ նաև կարողունակությունների բացահայտման և գիտելիքների գործնական կիրառության ուղղությամբ:
3 Գոհարիկ Խաչատրյան 18.02.2025 07:58:48 Ողջունելի առաջարկներ են, որոնց անհրաժեշտությունը շատ վաղուց էր զգացվում: Այս փոփոխությունները կնպաստեն կրթության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Շնորհակալություն դիտարկման համար:
4 Լուսինե Խոջայան 19.02.2025 10:17:55 Առաջարկում եմ տարրական դասարաններում քննություններն անցկացնել միայն թեստային տարբերակով: Բանավոր փուլը սովորողի մոտ կարևորագույն կարողություններ ստուգելու փուլ է, առանց որի երեխայի բացառիկությունը չի կարող գնահատվել:
5 Հեղինե Համբարձումյան 19.02.2025 15:59:20 Կարելի է երկրորդ քննաշրջանում ևս տալ քննություն կազմակերպելու հնարավորություն։ Հաճախ են լինում արտակարգ իրավիճակներով կամ առողջական խնդիրներով պայմանավորված դեպքեր և վատ չէր լինի , որ այդ առում հստակեցում լինի։ Արտակարգ իրավիճակներչով պայմանավորված՝ լիազոր մարմինը համապատասխան գործընթացներ իրականացնում է բոլոր դեպքերում:
6 Սուսաննա Խոջայան 19.02.2025 20:20:48 Առաջարկվող փոփոխությունները ողջունելի են, հատկապես 3-րդ քննաշրջանին առնչվող փոփոխությունը Շնորհակալություն դիտարկման համար:
7 Ռուզաննա Միրզոյան 20.02.2025 14:46:02 Առաջարկում եմ սույն իրավական ակտի 36-րդ կետում շարադրված «անբավարար գնահատականներ» բովանդակությունը փոխարինել «գնահատման 20 միավորային համակարգում` 1-7, 10 միավորային համակարգում`1-3 միավորներ» բովանդակությամբ՝ համապատասխանեցնելով այն «Հանրակրթության պետական չափորոշչի ձեվավորման և հաստատման» կարգի (կետ 40) և «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման» կարգի պահանջներին: Շնորհակալություն դիտարկման համար: «Անբավարար գնահատականներ» հասկացությունը սահմանված է ոլորտը կարգավորող իրավական ակտերով և սույն կարգում հստակեցում կատարելու անհրաժեշտություն չենք տեսնում:
8 Աննա Անտոնյան 22.02.2025 18:15:08 Աննա Անտոնյան Առաջարկում եմ տարրական դասարաններում էքստեռն քննություն անցկացնելու ժամանակ հանձնաժողովի կազմում ընդգրկել այլ դպրոցի ուսուցիչ՝ արդար ու օբյեկտիվ քննություն ապահովելու համար: Այլ դպրոցից ուսուցիչ ընդգրկելու անհրաժեշտություն չկա , քանի որ գործընթացը կպահանջի լրացուցիչ ռեսուրսներ: Բացի այդ, քննությունն այդ փուլով չի ավարտվում, օբյեկտիվությունը պահպանելու համար սահմանված է երկրորդ փուլ, որը նաև առաջին փուլի անաչառ իրականացման համար նախադրյալն է:
9 Կարինե Մադաթյան 22.02.2025 18:22:56 Առաջարկում եմ էքստեռ կարգով անցկացվող քննությունները տարրական դասարաններում դասավանդվող բոլոր առարկաներից անցկացվեն թեստային եղանակով,իսկ <<Մայրենի >>առարկայից տրված տեքստի շուրջ կատարվի վերլուծական աշխատանք,որը ավելի լավ կբացահայտի սովորողի գիտելիքները,բառապաշարը։ Բանավոր փուլը նախատեսված է երեխայի ընդունակությունների և բացառիկության գնահատման համար:
10 Արուս Ավագյան 22.02.2025 21:15:01 Ողջունելի է 3-րդ քննաշրջանին առնչվող փոփոխությունը։ Առաջարկում եմ («8․Հաստատության երրորդ աստիճանում էքստեռն փոխադրական քննություններ կարող են կազմակերպվել միայն 10-րդ դասարանի այն սովորողների համար, որոնք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, մրցույթներում, փառատոններում։») այս կետում հաշվի առնել նաև այլ երկրներում տարբեր փոխանակման ծրագրերով ավագ դասարաններում սովորողներին։ Ձեր կողմից նշված պայմանը բավարար չէ երեխային բացառիկ գնահատելու համար:
11 Արմեն Մելքոնյան 24.02.2025 19:21:21 Առաջարկում եմ պատմության և հումանիտար բնույթի առարկաներից էքստեռն քննություններն անցկացնել բանավոր հարցատոմսերի միջոցով,որպեսզի հաշվի առնվի սովորողի ընդհանուր պատկերացումները տվյալ առարկայի նկատմամբ։ Զուգահեռաբար նկատի ունենալով քննության բանավոր եղանակի օբյեկտիվության ապահովման խնդիրը անհարժեշտ եմ համարում կիրառել տեսաձայնագրության միջոցներ, որոնք հնարավոր կտան էքստեռն քննությունը կազմակերպել օբյեկտիվ և թափանցիկ։ Քննություններն անցկացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվող պետական և պետական ավարտական քննությունների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված աշխատակարգի տրամաբանությամբ:
12 Վաղարշակ Գրիգորյան 24.02.2025 20:35:24 Այստեղ մի քանի առաջարկ ունեմ էքստեռն կարգով քննությունների կազմակերպման վերաբերյալ։ Նախ, կարելի է ստեղծել առցանց քննությունների հնարավորություն, հատկապես արտերկրում գտնվող դիմորդների համար։ Դա թույլ կտա առանց Հայաստան վերադառնալու ստանալ կրթական վկայական։ Գնահատման թափանցիկությունը նույնպես կարևոր է։ Նախագծում նշվում է, որ ազատազրկված անձանց համար քննություններն իրականացվելու են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» հանձնաժողովի կողմից։ Կարելի է առաջարկել, որ այդ հանձնաժողովում ներգրավվեն նաև անկախ փորձագետներ կամ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ որպեսզի քննությունների կազմակերպումը լինի առավել օբյեկտիվ։ Առցանց քննության որևէ ձևաչափ Նախարարությունը չի սահմանել՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը: Հանձնաժողովի կազմկը սահմանվել է՝ հաշվի առնելով Ձեր կողմից նշված ռիսկը:
13 Քրիստինե Մուշեղյան 24.02.2025 23:25:34 Վերջին տարիներին կրթական տեխնոլոգիաների կիրառությունը մեծացել է, ուստի առաջարկում եմ ստեղծել հատուկ ինտերնետային հարթակ կամ էլեկտրոնային համակարգ, որը կնպաստի սովորողների՝ էքստեռն քննությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև սովորողի առարկայական առաջընթացը տեղադրելու հնարավորությունը։ Նաև կարևորում եմ ինտերակտիվ մեթոդների դերը: Խաղային ուսուցման մեթոդները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համատեղությամբ, կարող են լինել արդյունավետ միջոց՝ երեխաներին ավելի լավ պատրաստելու համար:Շնորհակալություն։ Էքստեռն քննությունների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում:, իսկ ուսուցման մեթոդներն ընտրվում են ուսուցչի կողմից՝ առարկայական ծրագրի և փոխանցվող նյութի տրամաբանությամբ:
14 Լուսինե Բադալյան 25.02.2025 21:50:08 Ողջունելի է առաջարկվող նախագիծը, որով հնարավորություն է տրվում այն դրսեկների համար, ովքեր նախատեսում են իրենց կրթությունը շարունակել բուհերում և քննություն հանձնել ավելի շուտ՝ դեկտեմբեր կամ հունվար ամիսներին: Ինչ վերաբերում է տարրական դասարաններում էքստեռն կարգով անցկացվող քնություններին, ապա առաջարկում եմ հանձնաժողովում ընդգրկել այլ դպրոցի դասվար՝ զերծ մնալով հնարավոր կամայականություններից՝ ապահովելով օբյեկտիվ քննություն: Առաջարկում եմ նաև քննությունն անցկացնել թեստային եղանակով, միայն «Մայրենի» առարկայից կատարել վերլուծական աշխատանք տեքստի շուրջ կամ բաց և փակ հարցերի միջոցով բացահայտել սովորողի գիտելիքները,բառապաշարը։ Այլ դպրոցից ուսուցիչ ընդգրկելու անհրաժեշտություն չկա , քանի որ գործընթացը կպահանջի լրացուցիչ ռեսուրսներ: Բացի այդ, քննությունն այդ փուլով չի ավարտվում, օբյեկտիվությունը պահպանելու համար սահմանված է երկրորդ փուլ, որը նաև առաջին փուլի անաչառ իրականացման համար նախադրյալն է:
15 Նարինե Առաքելյան 26.02.2025 21:01:09 Առաջարկում եմ աշխարհագրություն առարկայի ավարտական քննությունների ժամանակ թեստերում ավելի շատ ընդգրկել գործնական բնույթի առաջադրանքներ, քարտեզներ և խնդիրներ։ Նախագծին վերաբերելի չէ:
16 Նարինե Առաքելյան 26.02.2025 21:01:09 Առաջարկում եմ աշխարհագրություն առարկայից կամավոր ատեստավորման համար նախատեսված թեստերում առաջադրանքներում պահպանել պարզից բարդ սկզբունքայնությունը, իսկ պահանջները լինեն ավելի հստակ ու հասկանալի ։ Նախագծին վերաբերելի չէ:
17 Ռուզաննա Ասլանյան 27.02.2025 10:34:04 Ողջունելի նախաձեռնություն է, ինչը կնպաստի որոշ անհարմարություներից խուսափելուն և ժամանակի արդյունավետ օգտագործմանը ՝ կապված միայն 2-րդ քննաշրջանում ավարտական քննություն հանձնելու հնարավորության հետ։ Առաջարկում եմ վերանայել նաև կրտսեր դպրոցում էքսեռն քննություն հանձնելու կարգը՝ կապված այն երեխաների հետ, ում 6 տարեկանը լրանում է հունվարին։ Հաճախ են դեպքերը, երբ նրանք պատրաստ են դպրոց հաճախել նախորդ տարում 6 տարեկանը լրացած երեխաների հետ, բայց կարգում եղած կետերի համաձայն՝ պետք է սպասեն մինչև սեպտեմբեր, կամ գնան առաջին դասարան, և միայն երկրորդ կիսամյակում կարող են քննություն տալ և փոխադրվել երկրորդ դասարան։ Մինչդեռ, կարծում եմ, սա ավելի հեշտ և անցնցում կարելի է կազմակերպել առաջին դասարանի սկզբում՝ հունվարին 6 տարեկան դարձող երեխաների հետ։ Հնարավոր չէ: Հանրակրթության մասին օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
18 Տաթև Հայրապետյան 03.03.2025 20:03:14 Առաջարկում եմ տարրական դասարաններում էքստեռն կարգով քննություն չանցկացնել, քանի-որ այդ տարիքի սովորողի համար քննությունը ստրեսային է։ Քննության փոխարեն իրականացնել հարցազրույց։ Օբյեկտիվության սկզբունքից ելնելով՝ նպատակահարմար է քննություններն անցկացնել թեստային եղանակով: