Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում գործող «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվելու և շահագրգիռ գերատեսչական մարմինների քննարկմանը ներկայացնելու «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների բարելավման և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը պահանջը, ըստ որի Հանրապետությունում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի Ուսանողական 5 հասցեում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին սովորում են շուրջ 247 ուսանող՝ հետևյալ 7 մասնագիտություններով` «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)», «Մեղվաբուծություն», «Ջերմատնային տնտեսություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Գյուղատնտեսագիտություն», «Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում» և « Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքագրում և մթերում», իսկ Հայաստանի Հանրապետության Բյուրեղավան Կոտայքի փողոց 60/2 հասցեում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին պահին սովորում են շուրջ 176 ուսանող՝ հետևյալ 8 մասնագիտություններով` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ», «Ապակու արտադրության տեխնոլոգիա», «Հաշվապահություն» և «Կարի արտադրության տեխնոլոգիա»:
«Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը լիարժեք չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Ուսումնարանի շինությունները երկար տարիներ չի հիմնանորոգվել իսկ «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ:
Վերանորոգումից հետո «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իր ուսումնական գործընթացը կիրականացնի համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ պահանջվող նորմատիվներին համապատասխան պայմաններում: Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:
Հաշվի առնելով, որ մինչև 2026 թվականը շարունակվելու է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման գործընթացը՝ «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի հետագա տնօրինման հարցին կանդրադառնանք օպտիմալացման գործընթացների ավարտից հետո:
Կարգավորման նպատակը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները օպտիմալացման (խոշորացման) արդյունքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության. գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով և արդյունավետ օգտագործվեն պետական բյուջեի միջոցները:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթություն» բաժնի 11-րդ միջոցառման՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթություն ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի՝ նախատեսվում է միավորել, ինչպես նաև բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը:
Որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: