Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Աշխեն Մարուքյան 20.02.2025 13:13:11 Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը միաձուլելով Նոր Գեղիի Ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին և տեղափոխելով Նոր Գեղի գյուղ՝ Նոր Հաճն համայնք, Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի աշխատակիցների և ուսանողների տեղափոխման հարց կառաջանա։ Մասնավորապես՝ Բյուրեղավան համայնքից դեպի Նոր Գեղի գյուղ երթուղի չի գործում։ Ուսումնարանի աշխատակիցները և ուսանողները Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ հասնելու համար ստիպված են լինելու երկու երթուղային տրանսպորտ փոխել, ինչը նրանցից խլելու է թե՛ ժամանակ, թե՛ ֆինանս։ Հաշվի առնելով, որ գործող Բյուրեղավան-Աբովյան երթուղին արդեն իսկ ծանրաբեռնված է, և նաև ոչ պակաս ծանրաբեռնված է Աբովյան-Նոր Գեղի երթուղայինը, կարծում եմ, որ նման քանակի ուղևորների նույն ժամային գրաֆիկով տեղափոխումը կստեղծի կաթվածային իրավիճակ։ Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցելու կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մանկավարժական աշխատողներին փոխհատուցումը տրվում է, եթե ուսումնական հաստատությունը գտնվում է իրենց փաստացի բնակավայրից 15 կմ և ավելի հեռավորության վրա։ Բյուրեղավան համայնքից դեպի Նոր Գեղի գյուղի միջև հեռավորություն այդքան չէ, ուստի մանկավարժական աշխատողներին փոխհատուցում չի տրվելու։ Ուստի, այս որոշումը կհանգեցնի աշխատատեղերի փակման և ուսանողներին՝ մատչելի և հասանելի ուսում ստանալուց։ Ընդունվել է մասնակի Հաշվի առնելով այն, որ օպտիմալացման(խոշորացման) արդյունքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: Բոլոր շահագրգիռ կողմերից ստացված կարծիքներն ամփոփելիս կքննարկվեն նաև այս առաջարկներն ու դիտողությունները:
2 Марине Бадалян 23.02.2025 22:48:07 Նման միաձուլման,օպտիմալացման ծրագրերի արդեն իսկ իրագործած նախաօրինակներ ունենք և ունենք այդտիպ գործընթացներից բխած պատճառահետևանքային տխուր պատկերներ։ Այս նախագծի ընդունման և իրագործման հետևանքն էլ ավելի բացասական ու աղետալի է լինելու։ Ուսանողներն ու ծնողներն արդեն իսկ բոյկոտում են առաջադրված տարբերակի դեմ , համայնքի (հարակից գյուղերի)բնակիչները ևս սկզբունքային խնդիր են համարում ։ Փաստորեն, ուսումնարանից գնացող ուսանողներ չեն լինելու,դիմորդ այս խոշորացված համայնքից (անհարմարավետ ուղղության ու ծախսատար լինելու պատճառով) չի լինելու նորաստեղծ Նոր Գեղիի բազմագործառույթային քոլեջում։Նոր ուսումնական տարում խմբերի ճակատագիրը անհայտ է լինելու,բավարար դասաժամեր չեն լինելու,իսկ դասախոսական կազմը դառնում է գործազուրկ ,վերջնահաշվարկում ,երբեմնի Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը`իր ուսանողներով ու դասախոսներով ,ոչ թե միաձուլվում է ,այլ վերջնականապես դադարում է գոյություն ունենալուց։ Մենք կարող ենք կանխել այս նախագծի հաստատումն ու իրագործումը` կառավարության հետ համաձայնության գալով,թեկուզ բացառության կարգով։ Ողջունելի է,որ կան բարեփոխումներ իրագործելու միտում ,բայց կան նաև բացառություններ ,որոնցում պետք է կարևորել ոչ միայն պետության շահը,այլ նաև հենց այդ պետության քաղաքացու,բնակչի և հասարակ մարդու շահը։ Ընդունվել է մասնակի Հաշվի առնելով այն, որ օպտիմալացման(խոշորացման) արդյունքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: Բոլոր շահագրգիռ կողմերից ստացված կարծիքներն ամփոփելիս կքննարկվեն նաև այս առաջարկներն ու դիտողությունները:
3 Անի Խանզադյան 27.02.2025 11:13:19 Լինելով Բյուրեղավանի բնակիչ և Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանի աշխատակից արտահայտում եմ զայրութս ու ցասումս Ձեր հերթական անհեռատես որոշման վերաբերյալ։Ինչու պետք է Բյուրեղավանի բնակիչը զրկվի իր համայնքում արարելու, կրթելու եվ կրթվելու բնական ու սահմանադրական իրավունքից։ Մտածեք, թե ինչպես շտկեք եղած անհամապատասխանությունները, զարկ տվե'ք ուսումնարանի ՝ որպես կրթօջախ վերածնմանը, բարելավեք ուսումնադասախոսական կազմը, արդիականացրե'ք ուսումնառության ու շենքային պայմանները, թե չէ հեշտ է փակել ՝ օպտիմալացման շղարշի տակ՝շիտակ իմանալով , որ շատերին զրկում եք աշխատաելու եվ սովորելու իրավունքից։ Իսկ ինչու ես՝ հադիսանալով 1 տարեկանը չբոլորած երեխայի մայր, պետք է իմ համայնքը թողած բռնեմ քարափներով , ձորերով աշխատավայր հասնելու ուղին ։ Համայնքները դատարկվում են , անդամահատվում են հենց նմանօրինակ քայլերի արատավոր լինելիությամբ։ Համայնքը միայն նախընտրական ու քվորում ապահովելու թիրախ չէ՜։ Դեմ ենք ու հուսալքված մեր՝ երբեմնի ոգեվորությունից հանդեպ ձեր անհեռանկար ու աննտրամաբանական որոշումից։ Մեղմ ստացվեց ասելիքս Ընդունվել է մասնակի Հաշվի առնելով այն, որ օպտիմալացման(խոշորացման) արդյունքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: Բոլոր շահագրգիռ կողմերից ստացված կարծիքներն ամփոփելիս կքննարկվեն նաև այս առաջարկներն ու դիտողությունները:
4 Մարիամ Գրիգորյան 27.02.2025 11:43:13 Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը 2024թ ի սեպտեմբերին էր,որ նշեց հոբելյանական 50 տարին։Այս կառույցը իր գործելու տարիներին տվել է արգասաբեր պտուղներ:Ունեցել ենք շնորհաշատ շրջանավարտներ,որոնք հետագայում իրենց գործնեությամբ նպաստել ու շարունակում են պետք լինել ,թե երկրին,թե հասարակությանը։ Կարող ենք թվարկել մի շարք անուն ազգանուններ,թե գիտական ոլորտում' Ռաֆիկ Արթուրի Սանթրոսյան(փիլիսոփայության դոկտոր,բգթ),սպորտի ասպարեզում'Մելինե Մամիկոնյան( սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոն,սպորտի մասնագետ)Աննա Մկրտչյան(սամբոյի աշխարհի առաջնության ,ծանր քաշայինների շարքի չեմպիոն) ,և այս շարքը կարող ենք երկար թվարկել... Փակելով,տեղափոխելով ուսումնարանը' այլևս հնարավորությունից զրկում ենք համայնքում և հարակից բնակավայրերում ապրող երիտասարդ շնորհալի սերնդի ինքնադրսևորմանն ու կրթմանը։ Ընդունվել է մասնակի Հաշվի առնելով այն, որ օպտիմալացման(խոշորացման) արդյունքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: Բոլոր շահագրգիռ կողմերից ստացված կարծիքներն ամփոփելիս կքննարկվեն նաև այս առաջարկներն ու դիտողությունները:
5 Sirush Poghosyan 28.02.2025 13:30:36 Թեև կրթական համակարգի օպտիմալացումն ու արդիականացումն անհրաժեշտ են, պետք է քննարկել, թե արդյո՞ք միաձուլումն ամենաարդյունավետ լուծումն է։ Խնդիրը կարելի էր լուծել այլընտրանքային միջոցներով, որոնք թույլ կտային պահպանել կրթական հաստատությունների ինքնատիպությունը, վերազինել դրանք ու բարձրացնել դրանց արդյունավետությունը։ Կարծում եմ կրթական հաստատությունների օպտիմալացումը չպետք է վերածվի դրանց թվային կրճատման։ Ավելի նպատակահարմար կլիներ զարգացնել առկա ռեսուրսները, բարելավել պայմանները և վերափոխել կառավարման համակարգը՝ առանց միաձուլման։ Ընդունվել է մասնակի Հաշվի առնելով այն, որ օպտիմալացման(խոշորացման) արդյունքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: Բոլոր շահագրգիռ կողմերից ստացված կարծիքներն ամփոփելիս կքննարկվեն նաև այս առաջարկներն ու դիտողությունները:
6 Աննա Սահրատյան 28.02.2025 16:53:24 Խորապես համոզված եմ, որ ևս մեկ ուսումնական հաստատություն փակելով՝ մեր երկրում և համայնքում կավելանա կրթությունից դուրս մնացած երիտասարդների թիվը, ինչն օրեցօր աճում է , և նման որոշումը կնպաստի փողոցում հայտնվելուն ,կրթական ցենզի իջեցմանը , պարապուրդի մատնված երիտասարդների դեպքում պարարտ հող կստեղծի հանցագործությունների թվի աճի համար: Ակնկալում ենք, որ նախագծի հեղինակները կվերանայեն իրենց դիրքորոշումը հաստատությունը փակելու հարցում: Ընդունվել է մասնակի Հաշվի առնելով այն, որ օպտիմալացման(խոշորացման) արդյունքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: Բոլոր շահագրգիռ կողմերից ստացված կարծիքներն ամփոփելիս կքննարկվեն նաև այս առաջարկներն ու դիտողությունները:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: