ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
-------------------- 2025 ԹՎԱԿԱՆԻ N -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 64-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի, 9-րդ և 24-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 80.210.00807) և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» (պետական գրանցման համարը՝ 42.210.01957) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
- Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր.
3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
ա. ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,
բ. արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,
գ. ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
դ. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,
ե. սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,
զ. ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.
5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.
6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.
7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.
8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.
9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում կամ սպասարկում.
10) հրատարակչական գործունեություն.
11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.
12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.
13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.
14) մշակութային գործունեության իրականացում:
- Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները,
բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.
3) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, համաձայն հանձնման-ընդունման ակտերի, ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և հաստատել հանձնման-ընդունման ակտերը.
4) ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը ժամանակավորապես գործելու է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Արգել 4-րդ փողոց, 1-ին նրբ., 1-ին «Արգելի Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և Հայաստանի Հանրապետության Բյուրեղավան Կոտայքի փողոց 60/2 հասցեում, մինչև «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի Ուսանողական 5 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել.
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Նոր Գեղի, Ուսանողական 5 հասցեի, Նոր Գեղի, Մ.Մովսիսյանի փողոց, 5-րդ փակուղի, թիվ 4 անավարտ պահեստի և Նոր Գեղի, Դ.Դեմիրճյանի թիվ 37 պոմպակայանի հետ համապատասխանաբար կնքված NN թվականի NN-ի NN-ին կնքված NN, համապատասխանաբար կնքված NN թվականի NN-ի NN-ին կնքված NN և համապատասխանաբար կնքված NN թվականի NN-ի NN-ին կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր):
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի մարտի 5-ին կնքված N 1051 անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:
- Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում կնքված Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ