Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

50%50%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N_______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշմամբ սահմանված 23-րդ կետում «պայմանով:» բառից հետո լրացնել «Վերը նշված հիմքով 25% ցածր արժեքով ձեռք բերված ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է օրենքով սահմանված կարգով, նույն արժեքով, մրցութային կարգով օտարել՝ պայմանով, որ ձեռք բերողը պարտավորվում է ձեռք բերված ապրանքի 50%-ը պահել որպես ռազմավարական պահուստ:» նախադասությունը։

  2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից՝ իրենց կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը, կուտակման ժամանակացույցը և նվազագույն ծավալները սահմանելու մասին» N 1593-Ն որոշմամբ սահմանված N3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն որոշման 2-րդ կետի պահանջը տարածվում է 2025 թվականին և դրանից հետո ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքներ ներմուծող կազմակերպությունների վրա։

 

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                              

«   »__________ 2025թ․

ք․ Երևան

 

  • Discussed

    06.02.2025 - 21.02.2025

  • Type

    Information

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 802

Print

Related documents / links