Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274 օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներ վավերացնելուց հետո այդ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ՝ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պարտադիր ներկայացնում է Կադաստրի կոմիտե՝ գրանցման (բացառությամբ՝ ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքների պետական գրանցման, որի դեպքում նոտարն անհարժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտե գրանցման ներկայացնում է նման պահանջ ներկայացվելու դեպքում)՝ առանց ծառայության դիմաց վճարի գանձման.»:

Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «պահանջի» բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    04.02.2025 - 19.02.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Notarial

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2272

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

05.02.2025

Ներկայացված նախագիծը ունի սոցիալական ոլորտի բացասական ազդեցություն։ Բացակայում են որևէ հաշվարկ հիմնավորումներ և արհեստական ստեղծվում է ծառայությունների վճարներ նոտարների համար։ Ներկայիս զարգացվածության և քաղաքացիների իրազեկվածության մեջ առավել ևս e-cadastre.am կայքի արդյունավետ աշխատանքը ինչ կարիք կա քաղաքացիների վրա դնել պարտադիր լրացուցիչ ֆինանսական բեռ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է չեղարկի այս օրենքի նախագիծը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: