ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274 օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներ վավերացնելուց հետո այդ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ՝ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պարտադիր ներկայացնում է Կադաստրի կոմիտե՝ գրանցման (բացառությամբ՝ ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքների պետական գրանցման, որի դեպքում նոտարն անհարժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտե գրանցման ներկայացնում է նման պահանջ ներկայացվելու դեպքում)՝ առանց ծառայության դիմաց վճարի գանձման.»:
Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «պահանջի» բառը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: