Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

34%66%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 05.02.2025 10:48:42 Ներկայացված նախագիծը ունի սոցիալական ոլորտի բացասական ազդեցություն։ Բացակայում են որևէ հաշվարկ հիմնավորումներ և արհեստական ստեղծվում է ծառայությունների վճարներ նոտարների համար։ Ներկայիս զարգացվածության և քաղաքացիների իրազեկվածության մեջ առավել ևս e-cadastre.am կայքի արդյունավետ աշխատանքը ինչ կարիք կա քաղաքացիների վրա դնել պարտադիր լրացուցիչ ֆինանսական բեռ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է չեղարկի այս օրենքի նախագիծը։ Չի ընդունվել Գործող կարգավորման համաձայն՝ նոտարը գործարքի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացն ապահովում է միայն նոտարական գործողության կողմերի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու դեպքում, իսկ նոտարական գործողության կողմի կողմից նոտարի քննարկվող ծառայությունից չօգտվելը և նշված գործընթացի կազմակերպման համար անձամբ մեկ այլ մարմին՝ Կադաստրի կոմիտե դիմել նախընտրելը շատ անգամ պայմանավորված է լինում նոտարի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները Կոմիտե ներկայացնելու ծառայության համար լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծով գործընթացը թեթևացնելու նպատակով առաջարկվում է դիտարկել նոտարի կողմից գործարքի (բացի ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրման) նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացն ապահովելու հնարավորությունը, այս գործողությունը նոտարի համար դարձնելով պարտադիր: Միաժամանակ, որպեսզի առաջարկվող փոփոխությունները չառաջացնեն անձանց համար լրացուցիչ ֆինանսական բեռ, Նախագծով հստակ սահմանվել է, որ քննարկվող նոտարական ծառայությունը նոտարն իրականացնելու է անվճար: Բացի այդ, Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվել է, որ Նախագծի ընդունումից անմիջապես հետո Արդարադատության նախարարության կողմից մշակվելու է մեկ այլ նախագիծ, որով նախատեսվելու է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 26.05.2011 թվականի 733-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 18.1-րդ կետը, որը նախատեսում է քննարկվող ծառայության դիմաց նոտարին վճարվող 3000 դրամ սակագին: Նշվածի ուժով Նախագծով նոտարի քննարկվող ծառայության պարտադիրությունը չի կարող ունենալ սոցիալական բնույթի բացասական ազդեցություն, քանի որ այն չի հանգեցնելու նոտարական գործողության կողմի կողմից իր կամքից անկախ նշված պարտադիր ծառայության դիմաց քննարկվող 3000 դրամ սակագինը վճարելուն: