ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2025 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի N 1.8 ստուգաթերթի հարցաշարի՝
ա.աղյուսակը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«
2.1 |
Ապահովված է դրանց առանձին տեսակների տարածքային մեկուսացումը և անջատ պահպանումը առանձին մեկուսախցերում: |
ՀՀ առողջապահության նախարարի 29.10.2009թ. N 20-Ն հրամանի, հավելված, կետ 19 |
|
|
|
0,5 |
Դիտողական |
|
»,
բ. աղյուսակը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«
4.1 |
Վտանգավոր քիմիական թափոնների փոխադրումը կազմակերպությունից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպության կողմից։ |
ՀՀ առողջապահության նախարարի 29.10.2009թ. N 20-Ն հրամանի, հավելված, կետ 33 |
|
|
|
1 |
Դիտողական |
|
»,
գ. աղյուսակի 5-րդ կետի՝ 5.3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ ենթակետով.
«
5.4 |
բնակավայրերում: |
|
|
|
|
0,5 |
Դիտողական |
|
»,
դ. աղյուսակը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«
6.1 |
Ջրատար հորիզոն աղտոտման ներթափանցումը կանխելու նպատակով վտանգավոր քիմիական թափոնների կուտակման փոսորակի հատակը և պատերը հիդրոմեկուսացված են կավային, կավահողաբիտումային-բետոնային, ասֆալտաբետոնային, ասֆալտապոլիմերբետոնային նյութերով: |
ՀՀ առողջապահության նախարարի 29.10.2009թ. N 20-Ն հրամանի, հավելված, կետ 51 |
|
|
|
1 |
Դիտողական |
|
»:
2) հավելվածի N 1.12 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակի 8-րդ կետի «Հարց» սյունակից հանել «Արգելվում է տեղադրելուց առաջ ներարկիչների ասեղների կրկնակի փակելը կափարիչով և (կամ) ախտահանելը» բառերը,
բ.աղյուսակը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«
8.1 |
Տարողությունների մեջ տեղադրելուց առաջ ներարկիչների ասեղները կրկնակի չեն փակվում և (կամ) չեն ախտահանվում: |
ՀՀ առողջապահության նախարարի 04.03.2008թ. N 03-Ն հրամանի հավելված 1, կետ 21 |
|
|
|
3 |
Դիտողական |
|
»,
գ. աղյուսակի 18-րդ կետի «Հարց» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վարակիչ թափոնները ժամանակավոր պահման հատուկ տարածքում պահվում են ձմռանը` 72 ժամից ոչ ավելի, իսկ ամռանը` 48 ժամից ոչ ավելի»:
3) հավելվածի N 1.17 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակի 2-րդ կետի 2.3 ենթակետը, 6-րդ և 69-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
բ. աղյուսակի 67-րդ կետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «10» թիվը փոխարինել «110» թվով։
4) հավելվածի N 1.21 ստուգաթերթը ուժը կորցրած ճանաչել:
5) հավելվածի N 1.25 ստուգաթերթի հարցաշարի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ և ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ»։
- Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 1.3 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Երևան Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
29.01.2025 - 13.02.2025
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 881
Print