Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

44%56%

Նախագծի ներկայացման պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոփոխություններ են կատարվել ոլորտը կարգավորող օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում և Առողջապահության նախարարի մի շարք հրամաններում, հետևաբար հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն (ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ՝ Q 86.23)»» N 1.3 ստուգաթերթը ներկայացնել նոր խմբագրությամբ,

Միաժամանակ փոփոխություններ և լրացումներ կատարել հետևյալ ստուգաթերթերում՝

  1. «Վնասակար թափոնների մշակման և ոչնչացման, թափոնների վնասազերծման և այլ մշակման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.8 ստուգաթերթում,
  2. «Վնասակար բժշկական թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.12 ստուգաթերթում,
  3. «Մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.17 ստուգաթերթում,
  4. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային նե

Վերոգրյալից զատ ՀՀ առողջապահության նախարարի 30.10.2024 թ.-ի թիվ 318-Ն հրամանով ուժը կորցված է ճանաչվել՝ «ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 4-ի «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող» N 2-III-2.2.7 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 574 հրամանը»» (սույն հրամանը ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 14-ից): Սույն հրամանի հիման վրա կազմված է Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1.21 ստուգաթերթը, որը Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:

  • Discussed

    29.01.2025 - 13.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 846

Print