ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման N 1 հավելվածի Ձև N 1-ի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.9.1 և 4.9.2 կետերով․
«4.9.1. «Երթևեկությունը հակասահքային շղթաներով». 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաների կիրառումով՝ առնվազն երկու տանող անիվների վրա։ 4.9.1. նշանի պահանջը գործում է ճանապարհածածկին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում։ 4.9.1. նշանի ազդման գոտին նշանի տեղակայման վայրից մինչև 4.9.2. նշանը եղած տարածությունն է։ 4.9.1. նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ։
4.9.2. «Հակասահքային շղթաներով երթևկության վերջ»․ նշանը ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը»։
2) Որոշման N 1 հավելվածի 8-րդ գլխի 3-րդ․ կետը հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.5.8 պարբերությամբ․
«8.5.8. «Մերկասառույց»․ տեղեկացնում է, որ 4.9.1 նշանի պահանջը գործում է ճանապարհի ծածկին ձյունածածկույթի կամ մերկասառույցի առկայության ժամանակ։»:
3) Որոշման N 2-րդ հավելվածի 5-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերներով նոր՝ 4.9.1. և 4.9.2. նշաններով․
«
»
4) Որոշման 2-րդ հավելվածի 9-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերով նոր՝ 8.5.8. նշանով․
«
»
5) Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ ենթակետով․
«7) 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլները և ավտոբուսները 4.9.1 նշանի ազդման գոտիում, ճանապարհածածկին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում, երթևեկում են առանց հակասահքային շղթաների։ Հակասահքային շղթաներով պետք է կահավորված լինեն տվյալ տրանսպորտային միջոցների առնվազն երկու տանող անիվները, դրանք պետք է համապատասխանեն տրանսպորտային միջոցի տեսակին, դողի չափսերին և անվտանգ լինեն երթևեկության համար։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյան
-
Duration
22.01.2025 13.02.2025 -
Type
Decision
-
Area
Security, Transport, Road traffic safety
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 253
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.