Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 

 

 

«____» ___________ 2025 թվականի  N        - Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վարչապետի 2023 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 3-ի N 986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄներ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ----------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը, հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին» N 986-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
  • նախաբանում «13-րդ մասերով» բառերը փոխարինել «22-րդ մասերով» բառերով.
  • 2-րդ կետի 2-րդ ենթակետում «6-րդ մասով» բառերը փոխարինել «9-րդ մասով» բառերով.
  • 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով.

«3.1) առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակման դեպքում նոր պաշտոնում ատեստավորման արդյունքներով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում՝ եզրակացության կայացման օրվանից:».

  • ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը:
  1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողները (այդ թվում՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք) ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո։».

  • N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:

5.2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել կարգապահական տույժը հանվելուց հետո:».

  • 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

  1. Կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:».
  • 18-րդ կետում «20 հարցից» բառերը փոխարինել «30 հարցից» բառերով.
  • 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Թեստային առաջադրանքները գնահատվում են հետևյալ համամասնությամբ.

 

Ճիշտ պատասխանների քանակը

Գնահատականը

0-20

անբավարար

21-24

բավարար

25-27

լավ

28-30

գերազանց

».

  • 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Հարցազրույցի փուլի արդյունքներով հանձնաժողովի կողմից գրավոր ձևով կայացվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը, այն է՝

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:».

  • 54-րդ կետում «չհաշվարկել հավելավճար» բառերը փոխարինել «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» բառերով.
  • 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Ատեստավորմանը մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, հավելավճար հաշվարկելու նպատակով նոր ատեստավորում անցնելու համար կարող է դիմել եզրակացության կայացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո: Վերջիններիս ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի պահանջների համաձայն:»:

  1. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
  • 2-րդ կետում «10-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը» բառերը փոխարինել «13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը» բառերով.
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հավելավճարը հաշվարկվում և վճարվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ աշխատավարձի (դրամական ապահովության) վճարման հետ միաժամանակ:».

  • 5-րդ կետում «10-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «13-րդ մասի 2-րդ կետով» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

  • Duration

    15.01.2025 30.01.2025
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 133

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.