ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«____» ___________ 2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վարչապետի 2023 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 3-ի N 986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄներ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
- Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը, հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին» N 986-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
- նախաբանում «13-րդ մասերով» բառերը փոխարինել «22-րդ մասերով» բառերով.
- 2-րդ կետի 2-րդ ենթակետում «6-րդ մասով» բառերը փոխարինել «9-րդ մասով» բառերով.
- 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով.
«3.1) առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակման դեպքում նոր պաշտոնում ատեստավորման արդյունքներով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում՝ եզրակացության կայացման օրվանից:».
- ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը:
- Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողները (այդ թվում՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք) ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո։».
- N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:
5.2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել կարգապահական տույժը հանվելուց հետո:».
- 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:
- Կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:».
- 18-րդ կետում «20 հարցից» բառերը փոխարինել «30 հարցից» բառերով.
- 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Թեստային առաջադրանքները գնահատվում են հետևյալ համամասնությամբ.
Ճիշտ պատասխանների քանակը |
Գնահատականը |
0-20 |
անբավարար |
21-24 |
բավարար |
25-27 |
լավ |
28-30 |
գերազանց |
».
- 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. Հարցազրույցի փուլի արդյունքներով հանձնաժողովի կողմից գրավոր ձևով կայացվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը, այն է՝
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:».
- 54-րդ կետում «չհաշվարկել հավելավճար» բառերը փոխարինել «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» բառերով.
- 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«62. Ատեստավորմանը մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, հավելավճար հաշվարկելու նպատակով նոր ատեստավորում անցնելու համար կարող է դիմել եզրակացության կայացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո: Վերջիններիս ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի պահանջների համաձայն:»:
- Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
- 2-րդ կետում «10-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը» բառերը փոխարինել «13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը» բառերով.
- 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հավելավճարը հաշվարկվում և վճարվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ աշխատավարձի (դրամական ապահովության) վճարման հետ միաժամանակ:».
- 5-րդ կետում «10-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «13-րդ մասի 2-րդ կետով» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Տևողություն
15.01.2025 30.01.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պետական պահպանության ծառայություն
Դիտումներ` 122
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: