Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի № 986-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանա­վոր­ված է ինչպես «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-454-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը,  հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին» N 986-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) որոշ դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Օրենքի ընդունմամբ սահմանվել են առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված, կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողների ատեստավորման համար դիմելու ժամկետները:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել փոփո­խու­թյուններ և լրացումներ, որով դրանում ամրագրված դրույթները կհամապատասխանեցվեն Օրենքով նախատեսված կարգավորումներին:

Վերոգրյալից բացի, հաշվի առնելով Ծառայության ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ նախագծով առաջարկվում է վերանայել թեստային առաջադրանքում ներառված հարցերի քանակը, գնահատման սանդղակը, ինչպես նաև հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը, ինչի արդյունքում կավելանան թեստերում ներառված առաջադրանքները և կփոփոխվեն գնահատման չափորոշիչները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է նախաբանում «13-րդ մասերով» բառերը, իսկ 2-րդ կետի 2-րդ ենթակետում «6-րդ մասով» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «22-րդ մասերով» և «9-րդ մասով» բառերով, ինչի արդյունքում Որոշման համարակալումը կհամապատասխանեցվի Օրենքում ամրագրված համապատասխան դրույթներին՝ ըստ բովանդակության։

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Որոշման 2-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը, ինչի արդյունքում՝ հաշվարկված հավելավճարը չի դադարեցվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ հատկացնելու դեպքում և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում՝ կադրերի տրամադրության տակ թողնվելիս, քանի որ Օրենքի համաձայն նշված ժամանակահատվածում հավելավճարի տրամադրումը կասեցվում է:

Նախագծով առաջարկվում է նաև Որոշման 2-րդ կետը լրացնել նոր՝ 3.1-ին ենթակետով, ինչի արդյունքում հավելավճարի վճարումը կդադարի առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակման դեպքում նոր պաշտոնում ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու դեպքում։

Վերոգրյալի արդյունքում հաշվարկված հավելավճարի դադարեցման հիմքերը կհստակեցվեն։

Նախագծով կարգավորվել և լրամշակվել են նաև Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված, վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցած, պաշտոնի առաջխաղացման հիմքով բարձր պաշտոնի նշանակված, «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժեր ստացած, կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողների ատեստավորմանը մասնակցելու հետ կապված հարաբերությունները։

Նախագծով նախատեսվում է կատարել նաև մի շարք այլ փոփոխություններ՝ նպատակ ունենալով վերանայել ատեստավորման գնահատման չափորոշիչները և ընթացակարգը համապատասխանեցնել Ծառայության ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներին։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական պահպանության ծա­ռա­յության ծառայողներին հա­­վե­լավճար հաշվարկելու նպատակով անցկացվելիք ատեստա­վոր­ման գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերը կհամապատասխանեցվեն օրենքով սահմանված իրավակարգավորումներին:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

  • Տևողություն

    15.01.2025 30.01.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 120

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: