Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի  (այսուհետ՝ Օրենք)  4-րդ հոդվածի 3-րդ մասում «մնացած գույքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կողմից չօգտագործվող գույքը, փոխադարձ համաձայնությամբ, հիմնադրի որոշմամբ հաստատված կարգով» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասի «ը» կետի «։» վերջակետ կետադրական նշանը փոխարինել «,» ստորակետ կետադրական նշանով։
  2. 2-րդ մասը լրացնել նոր՝ «թ» կետով հետևյալ բովանդակությամբ.

«թ) կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կողմից չօգտագործվող գույքը հետ վերցնելու և սեփականության իրավունքով այլ պետական կազմակերպությանը փոխադարձ համաձայնությամբ տրամադրելու կարգի հաստատումը:»։

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասի «ը» կետի «։» վերջակետ կետադրական նշանը փոխարինել «,» ստորակետ կետադրական նշանով։
  2. 2-րդ մասը լրացնել նոր՝ «թ» կետով հետևյալ բովանդակությամբ.

«թ) իրականացնում է հիմնադրի կողմից հաստատած կարգով կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կողմից չօգտագործվող և հետ վերցվող գույքի և սեփականության իրավունքով այլ պետական կազմակերպությանը փոխադարձ համաձայնությամբ տրամադրվող գույքի ցանկերի հաստատումը:»։

 

   Հոդված 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածի 2-րդ մասերում նախատեսված ենթաօրենսդրական ակտերը ընդունվում են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

 

 

Հանրապետության նախագահ                     Վ. Խաչատուրյան

Երևան 2025 թ.

 

  • Discussed

    07.01.2025 - 23.01.2025

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 830

Print