Add to favourites

Under development

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1481-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ------------------------------ 2025թվականի N -----------------Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1481-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16․1 կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

3․ Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները՝ համաձայն N 3 հավելվածի։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» N 1481-Ն որոշումը:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվում է Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում (այսուհետ՝ ծրագիր) չներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա։ Ծրագրում ընդգրկված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը մինչև ծրագրով նախատեսված վերակազմակերպումներն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշմամբ սահմանված կարգով։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Discussed

    25.12.2024 - 10.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 881

Print

Suggestions

Սուսան Մարկոսյան

08.01.2025

Առաջարկում ենք. 1. կոնկրետացնել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման» կարգի 4-րդ, 5-րդ կետերի գործողության ժամկետները, մասնավորապես ե՞րբ կարելի է «տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ», կամ ե՞րբ են պետական բյուջե վերադարձվում «Հաստատություններին սույն որոշմամբ տրամադրված գումարի և փաստացի ծախսված գումարի տարբերությունը (տնտեսումները, խնայողությունները)». 2. վերանայել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներ ու նորմատիվների» 3.2 կետով որոշված 0.7 գործակցի կիրառումը ՈՈՒԱա-ի (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի) նկատմամբ, քանի որ դա հակասում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեթոդաբանությանը, այն է «2) անկախ հաստատությունների ենթակայության՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով», խտրություն է առաջացնում «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքով որոշված ուսումնական հաստատությունների միջև։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները՝ դպրոցները, քոլեջը պետք է ֆինանսավորվեն ըստ մեթոդաբանության, այն է՝ «1) հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի»։ Հատկապես, որ կրթահամալիր պետական կազմակերպությունը առանձին չի ֆինանսավորում։

Համեստ Մելիքյան

04.01.2025

Բարև Ձեզ, կխնդրեմ վերանայել լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերի հաշվարկման բանաձևը՝ մանավանդ առանձին գործող ավագ դպրոցների համար, քանի որ ուսումնական պարապմունքների ժամանակ հատկացված գումարով ձեռք բերված նյութերը չեն բավականացնում:

See more