Add to favourites
Under development
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1481-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Համեստ Մելիքյան 04.01.2025 17:26:57 | Բարև Ձեզ, կխնդրեմ վերանայել լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերի հաշվարկման բանաձևը՝ մանավանդ առանձին գործող ավագ դպրոցների համար, քանի որ ուսումնական պարապմունքների ժամանակ հատկացված գումարով ձեռք բերված նյութերը չեն բավականացնում: | Շնորհակալություն հարցի համար: Նշված նորմատիվները սահմանվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների և հաշվարկների և կարծում ենք առանձին ավագ դպրոցների համար լրացուցիչ գործակիցներ սահմանելու անհրաժեշտությունը չկա: | |
2 | Սուսան Մարկոսյան 08.01.2025 18:25:23 | Առաջարկում ենք. 1. կոնկրետացնել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման» կարգի 4-րդ, 5-րդ կետերի գործողության ժամկետները, մասնավորապես ե՞րբ կարելի է «տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ», կամ ե՞րբ են պետական բյուջե վերադարձվում «Հաստատություններին սույն որոշմամբ տրամադրված գումարի և փաստացի ծախսված գումարի տարբերությունը (տնտեսումները, խնայողությունները)». 2. վերանայել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներ ու նորմատիվների» 3.2 կետով որոշված 0.7 գործակցի կիրառումը ՈՈՒԱա-ի (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի) նկատմամբ, քանի որ դա հակասում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեթոդաբանությանը, այն է «2) անկախ հաստատությունների ենթակայության՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով», խտրություն է առաջացնում «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքով որոշված ուսումնական հաստատությունների միջև։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները՝ դպրոցները, քոլեջը պետք է ֆինանսավորվեն ըստ մեթոդաբանության, այն է՝ «1) հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի»։ Հատկապես, որ կրթահամալիր պետական կազմակերպությունը առանձին չի ֆինանսավորում։ | Շնորհակալություն հարցւ համար: 1. նշված հարցը կարգավորվում է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և տյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ կառավարության որոշմամբ: Մասնավորապես վերաբաշխումներ կարելի է իրականացնել տվյալ բյուջետային տարվա ընթացքում, իսկ խայողությունների և տնտեսումների հետ վերադարձի ժամկետ նախագծով չի նախատեսվում, սակայն նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարությանը: 2. Առաջարկությունը ընդունելի չէ, քանի որ մասնաճյուղերի դեպքում վարչական որոշ հաստիքներ ուղղակի գոյություն չունեն, օրինակ գլխավոր հաշվապահ: 3. Այո, կրթական տարբեր ծրագրեր ֆինանսավորվում են համաձայն բյուջետային տարբեր միջոցառումների: |