ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
____ ______________ 2024 թվականի N ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 17)-րդ կետի պահանջներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը ` համաձայն հավելված 1-ի:
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2025 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում 2025 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի:
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 1-ին:
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
-
Discussed
24.12.2024 - 09.01.2025
-
Type
Decision
-
Area
Financial, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
Views 469
Print