Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

____ ______________ 2024 թվականի N ___-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 1-ին մասի   17)-րդ կետի պահանջներով`

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ  Է`

 Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը ` համաձայն հավելված 1-ի:

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2025 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում 2025 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի:
  3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 1-ին:

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  • Քննարկվել է

    24.12.2024 - 09.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 692

Տպել