Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  2025  ԹՎԱԿԱՆԻ  
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

  Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2բ կետի, «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերն ու վճարները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը:
Ներկայացվող որոշման նախագծով նախատեսվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար սահմանել յուրաքանչյուր ամսվա համար 20.000 (քսան հազար) դրամ»:
Ներկայացվող որոշման նախագիծը բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով, միաժամանակ Սևան համայնքի բոլոր բնակավայրերում սահմանվել են աղբահանության ծառայությունների դիմաց վճարների դրույքաչափեր, որը թույլ կտա համայնքի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել համակարգված, ապահովել  համայնքի բյուջեի եկամուտները:

 

Առկա իրավիճակը

2024թվականին հաստատված տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերը եղել են իրատեսական, ապահովել են համայնքային բյուջեի մուտքերը, սակայն, պայմանավորված օրենքում առկա փոփոխություններով, առկա են որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են լուծում:

 

Կարգավորման առարկան

 Որոշման կարգավորման համար հիմք են «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքների համապատասխան հոդվածները:  Այս որոշման նախագծի ընդունման համար այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխման անհրաժեշտություն չկա:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Սևան համայնքում 2025թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծի հաստատմամբ ապահովվելու է բյուջեի կատարումը, որը նպաստելու է համայնքապահպան ծրագրերի իրականացմանը, տարեկան աշխատանքների պլանով նախատեսված աշխատանքների կատարմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սեփական եկամուտների աճի ապահովմանը, ոլորտային աշխատանքների արդյունավետությանը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար,

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ

         - համայնքի ղեկավարի աշխատակազմի մասնագետներ

         - Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ

       - «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն

  • Discussed

    24.12.2024 - 09.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 468

Print