ՆԱԽԱԳԻԾ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.12.2024Թ. ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ N--- Ա ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի պահանջներով, համաձայն,,Բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 31-32–րդ հոդվածների պահանջների և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Ապարան համայնքի 2025 թ. բյուջեն՝ համաձայն N 1 հավելվածի՝
1.1 Եկամուտների մասով՝ 1.574.634.000 ՀՀ դրամ
1.2 Ծախսերի մասով՝ 2.736.634.000 ՀՀ դրամ
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի.
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի.
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի.
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի.
6. <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
6.1 թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի
նախատեսված հոդվածների միջև.
6.2 սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
7.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թ. հունվարի 1-ից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Կ.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
-
Discussed
06.12.2024 - 23.12.2024
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Aparan municipality of Aragatsotn region
Views 348
Print