Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

                                                                                                                                                  ՆԱԽԱԳԻԾ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.12.2024Թ. ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ   N--- Ա ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ  ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ   կետի և 83-րդ  հոդվածի պահանջներով, համաձայն,,Բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի   31-32–րդ հոդվածների  պահանջների և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

  Ապարան  համայնքի  ավագանին  որոշում  է`

  1.Հաստատել Ապարան համայնքի 2025 թ. բյուջեն՝ համաձայն N 1 հավելվածի՝
  1.1 Եկամուտների մասով՝ 1.574.634.000 ՀՀ դրամ
  1.2 Ծախսերի մասով՝      2.736.634.000 ՀՀ դրամ
  2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն   հատված 1-ի.
  3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի.
  4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական   դասակարգման՝ համաձայն հատված 3-ի.
  5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և    տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի.
  6. <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
  6.1 թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու  վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի
  նախատեսված հոդվածների միջև.
  6.2 սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
  7.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թ. հունվարի 1-ից: 

 

                   ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ՝                                       Կ.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

  • Քննարկվել է

    06.12.2024 - 23.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 346

Տպել