Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

            1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 83-րդ հոդվածի պահանջների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին մասին» ՀՀ օրենքի 31-32-րդ հոդվածների դրույթների պահանջներով:
Ապարան համայնքի 2025 թ բյուջեի նախագիծը կազմվել է ,,ՀՀ բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան:
Ի ղեկավարումն են ընդունվել ՀՀ ֆինանս­նե­րի նախարարի ,,ՀՀ համայնքների բյուջեների օրինակելի ձևը  և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու մասին,, հրամանով,ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 09.01.2007 թ. ՀՀ բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց  կիրառման ցուցումները  հաստատելու մասին N 5-Ն հրամանով սահմանած չափանիշներն ու պահանջները:

           2 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

 «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2025 թվականի բյուջեն   հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է  եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում, կձևավորվի ներդրված ռեսուրսների և ստացված  արդյունքների միջև ինտեգրացված կապ, կապահովվի բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետություն

3 Բյուջեի կազմման ընդհանուր չափանիշները.

Համայնքի բյուջեի նախագիծը կազմելիս հիմք է ընդունվել համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ 2025 թ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա: Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը,   հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:Համայնքի 2025 թվականի բյուջեն մշակվել է՝ ելնելով համայնքում առկա խնդիրների լուծման հրատապությունից և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությունից   Բյուջեի նախագծի կազմման գործընթացում ապահովել է հետևյալ պահանջների պահպանումը.

ա) բյուջեի մուտքերը և ելքերը ամբողջ ծավալով արտացոլվել են համայնքի բյուջեում:

բ) համայնքի բյուջեով նախատեսված ելքերի ընդհանուր ծավալը չի գերազանցել մուտ­քերի ընդհանուր  ծավալը, իսկ համայնքի բյուջեի բոլոր ելքերը ծածկվում են համայնքի բյուջեի մուտքերով:

գ) ապահովել է բյուջետային միջոցների օգտագործման արդ­յունավետությունն ի հաշիվ կատարվող ծախսի   և համայնքի համար դրա օգտա­կա­րութ­յան միջև պատշաճ հարաբերակցության:

դ) ապահովվել է համայնքի բյուջեի նախագծի հնարավորինս հավաստի և հստակ լինելը

ե) համայնքային բյուջետային հիմնարկ­նե­րի կողմից ներ­կա­յաց­ված բյուջետային ֆինանսավորման   հայտերը, պահպանման ծախսերի նա­խա­հա­շիվ­ները` համապատասխան հիմնավորումներով.

Դրանք սահմանված ձևով ամփոփվել են ներառվել համայնքի բյուջեի նախագծում.

զ) համայնքի բյուջեի վարչական մասի 25%-ի չափով ձևավորվել է պահուստային ֆոնդ, որի 90%-ն ուղղվել

է ֆոնդային բյուջե, իսկ մնացորդային 10%-ով ձևավորվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդը՝  Շենավանի մանկապարտեզի ֆինանսավորման և այլ չնախատեսված ծախսերի նպատակով.

է) համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների ընդհանուր   թվաքանակի, աշխա­տա­վարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.

ը) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում:

  1. Ընթացիկիրավիճակը և խնդիրները

  
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական  ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային   ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների   համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր  բնագավառում:  Համայնքի բյուջեն հանդիսանում է ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքը, որի  միջոցով համայնքի ղեկավարը, համայնքի ավագանին, համայնքային կազմակերպություններն ու  համայնքապետարանն իրականացնում են  իրենց լիազորությունները՝ ապահովելով համայնքի բոլոր   բնակավայրերի բնականոն զարգացում 2025 թվականի բյուջեն կազմվել է ելնելով համայնքի զարգացման հիմնական ուղղություններից, որոնք են՝     

-Համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքների առավել արդյունավետության ու թափանցիկության ապահովումը

 - Համայնքի ֆինանսական վիճակի բարելավումը՝ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի  բարձրացման, անշարժ գույքի հարկադրման միասնական քաղաքականության
կիրառման ուղղությամբ  տարվող աշխատանքների կատարելագործման, տեղական հարկերի, տուրքերի և վճարների գանձման  ճկուն քաղաքականության կիրառման հետևողականության
ապահովման շնորհիվ:

-Համայնքի կենսագործունեության բոլոր օղակների դիմանիկ զարգացման ապահովումը

- Բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների որակն ու մակարդակի բարձրացումը

- Համայնքի կրթական, մշակութային, մարզական և հասարակական կյանքի աշխուժացումը, նրանցում ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավումը

- Նախադպրոցական, մշակութային մարզական հաստատությունների շենքային պայմանների  բարելավման և նորերի կառուցման ուղղությամբ, այսպես՝

 - Իրականացնել  համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, գույքային վերազինման աշխատանքներ:

- Կապիտալ ներդրումներ կատարել բնակարանային- կոմունալ տնտեսության, բնակչությանենցաղային պայմանների բարելավման, բնակավայրերի բարեկարգման, ներհամայնքային          ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի նախամուտքերի ու  տանիքների վերանորոգման ուղղությամբ:

-Բոլոր բնակավայրերում ապահովել խմելու ջրի համակարգերի վերանորոգման և սպասարկման որակի բարձրացման, բնակչությանը մաքուր և որակյալ խմելու ջրով ապահովելու ուղղությամբ:

-Շարունակել բոլոր բնակավայրերում սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների  որակյալ իրականացումը՝ այն դիտարկելով որպես համայնքի արժեհամակարգի առաջնային ցուցիչ:

-Նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, գյուղատնտեսության արդիականացմանը:

- Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր, նպաստել վետերանների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, սոցիալապես անապահով ընտանիքների, ծերերի կյանքի պայմանների բարելավմանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

     Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները,  հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպություններ, համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, համայնքի բնակիչների համար և ուղղված է  կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը ֆինանսական պլանավորում՝ եկամուտներ ակնկալող և ծախսեր պահանջող բոլոր ոլորտներում:                                                                  «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի ըն­դունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՊԱՐԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՐԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Ապարան համայնքի 2025 թվականի  բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի ըն­դունման կապակցությամբ Ապարան համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    06.12.2024 - 23.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Aparan municipality of Aragatsotn region

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 349

Print