Add to favourites

Under development

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

33%67%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

             Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի
          4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում․

       1) լրացնել նոր 1․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

    «1․1) օտարերկրյա գնահատող՝ ֆիզիկական անձ, որն այլ պետությունում ունի գնահատողի որակավորման գործող վկայական կամ գնահատում իրականացնելու իրավունք և այդ գնահատողի որակավորման վկայականը կամ գնահատում իրականացնելու իրավունքը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»,

       2) 10-րդ կետում «կազմակերպության և գնահատողների» բառերը փոխարինել «կազմակերպության, գնահատողների և օտարերկրյա գնահատողների» բառերով։

 

      Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողների» բառից հետո լրացնել «և օտարերկրյա գնահատողների» բառերը։

 

      Հոդված 3Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա գնահատողի» բառերը։

 

       Հոդված 4․ Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 14-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

   «14․ Օտարերկրյա գնահատողի իրավական կարգավիճակը ծագում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով լիազոր մարմնի համապատասխան գրանցամատյաններում ներառվելու պահից:»։

 

      Հոդված 5․ Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ և 6-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․

    «5․ Օտարերկրյա գնահատողն իրավունք ունի՝

1) գնահատման ընթացքում գնահատման կազմակերպությունից և պատվիրատուներից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների, իսկ այդ տեղեկատվությամբ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում նշելու այդ մասին հաշվետվությունում.

2) անդամակցել լիազոր մարմնում հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին.

3) օգտվելու սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված իրավունքներից.

4) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

  1. Օտարերկրյա գնահատողը պարտավոր է՝

    1) սահմանված կարգով դիմել լիազոր մարմին համապատասխան գրանցամատյաններում ներառվելու համար.

    2) գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

    3) ստորագրել հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ.

    4) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար․

    5) իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պահպանել գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները․

    6) կրել սույն հոդվածի 4-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված պարտականությունները։»։

 

      Հոդված 6․ Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «հանդիսացող գնահատողի» բառերից հետո լրացնել «կամ օտարերկրյա գնահատողի» բառերը, իսկ «յուրաքանչյուր գնահատողի» բառերից հետո լրացնել «կամ օտարերկրյա գնահատողի» բառերը։

 

     Հոդված 7․ Օրեքնի 19-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպությունը և գնահատողն» բառերը փոխարինել «կազմակերպությունը, գնահատողը և օտարերկրյա գնահատողն» բառերով։

 

     Հոդված 8․ Օրեքնի 22-րդ հոդվածը լրացնել նոր 11-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

    «11․ Օտարերկրյա գնահատողի իրավական կարգավիճակը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից վարվող  համապատասխան գրանցամատյաններից հանելով ՝

   1) իր դիմումի համաձայն

   2) որակավորման վկայականի կասեցման, դադարեցման կամ դրա իրավունքն ունենալու իրավունքը սահմանափակվելու դեպքում,

   3) սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի հիմքերի առկայության դեպքում

   4) նրա մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում.

   5) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելու դեպքում։»։

 

     Հոդված 9․ Օրեքնի 23-րդ հոդվածի 2-րդ մասում․

    1) 7-րդ կետում «կազմակերպությունների և գնահատողների» բառերը փոխարինել «կազմակերպությունների, գնահատողների և օտարերկրյա գնահատողների» բառերով,

    2) 11-րդ կետում «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը։

 

    Հոդված 10․

    1․    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ                                                               Վ. Խաչատուրյան

                                                                                                    Երևան, 2024 թ.

  • Discussed

    06.12.2024 - 26.12.2024

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1017

Print