Add to favourites

«Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

20       թվականի                                  -ի     N   - Ն

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 8-րդ և 15-րդ կետերը, 2-րդ մասը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝

 

  1. Հաստատել՝ «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը»՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։
  3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում ձեռնարկել սույն ծրագիրը 2025 թվականի պետական բյուջեում ներառելու գործընթացը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։  

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                                   Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 202 թվականի

-------- -----ի N -----Ն որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով կարգավորվում են «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում (այսուհետ՝ պետական ռեգիստր) գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

  1. Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանումը, արտաքին շուկաների որակական ու քանակական պահանջներին բավարարող հայկական արտադրանքի (հումք չհանդիսացող արտադրանքի) մրցունակության բարձրացումը, որը կարևոր նախապայման է առևտրային շուկաների դիվերսիֆիկացման և ազգային ապրանքանիշով նոր շուկաների մուտքի համար: Ծրագրի իրականացումը կնպաստի տեղական արտադրանքի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը, բիզնեսի ընդլայմանը և արտադրության նոր տեսակների ստեղծմանը՝ մասնակի փոխհատուցելով պետական ռեգիստրում գրանցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված արտադրանքի համար արտահանվող երկրի հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ ՀԳՄ) կողմից ներմուծման և իրացման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթի (սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կամ այլ համարժեք փաստաթղթի, այսուհետ` սերտիֆիկատ) կամ լաբորատոր փորձարկման (արձանագրության ստացման) համար կատարված ծախսերը։
  2. Սույն Ծրագրի իմաստով՝
  • արտահանում՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով գործընթացը դեպի N 1 աղյուսակով ներկայացված արտահանման երկրներ (այսուհետ՝ արտահանման երկրներ).
  • արտահանում չի համարվում Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի արտահանումը (շրջանառությունը) Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածք։
  • սերտիֆիկատին համարժեք համապատասխանության գնահատման փաստաթուղթ՝ համապատասխանության գնահատման այն փաստաթուղթը, որը ներմուծման երկրում սերտիֆիկատի փոխարեն կարող է հիմք հանդիսանալ արտադրանքի ներմուծման համար։
  1. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա ծախսերը ներառում են`

1) փորձարկման դրական արդյունքներ պարունակող արձանագրության տրամադրման համար կատարված ծախսերը.

2) սերտիֆիկատի տրամադրման համար կատարված ծախսերը:

  1. Ծրագրի իմաստով կիրառվող հասկացություններն ունեն տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստը, բացառությամբ՝

1) շահառու՝ պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, որը՝

ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող,

բ. դիմում-հայտի օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ և որի նկատմամբ Ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ չի հարուցվել,

գ․ չի գտնվում սնանկության կամ լուծարման գործընթացում,

դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով ու շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեություն.

2) արտահանման երկրների հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի կողմից տրամադրված կամ գրանցված համապատասխանության գնահատման փաստաթուղթ`

ա․ սերտիֆիկատ՝ փաստաթուղթ, որով սերտիֆիկացման մարմինը հավաստում է շրջանառության մեջ դրվող արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին,

բ․ լաբորատոր փորձարկում՝ արտադրանքի (համապատասխանության գնահատման ենթակա օբյեկտի) մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում համապատասխանության գնահատման մարմնի (փորձարկման լաբորատորիայի) գնահատման ընթացակարգի համաձայն.

3) սերտիֆիկացման կամ լաբորատոր փորձարկման ծախս` արտահանման երկրների հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ ՀԳՄ) կողմից սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության տրամադրման ծառայությունների համար կատարված վճարում (հավաստող փաստաթղթերին համաձայն)։

  1. Ծրագրի 5-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պահանջը բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում հարկատուի կողմից միջոցառման պայմաններով սահմանված ժամանակահատվածների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկներում, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում՝ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված շրջանառությունը:

 

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել շահառուի՝
  • սերտիֆիկատի տրամադրման համար կատարված ծախսը՝ սերտիֆիկատի տրամադրման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 100 000 (հարյուր հազար) դրամ.
  • մեկ տեսակ արտադրանքի լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսը՝ յուրաքանչյուր ցուցանիշի համար արժեքի 50 %-ը, բայց ոչ ավել քան 50 000 (հիսուն հազար) դրամ՝ ներառյալ Աղյուսակ N 2-ում նշված արտադրանքի:
  1. Շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկման համար միաժամանակ կամ միայն սերտիֆիկացման կամ լաբորատոր փորձարկման ծախսի հատուցման համար (աջակցության): Ընդ որում, մեկ տնտեսվարողի համար մեկ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ չափաքանակը:
  2. Լաբորատոր փորձարկման համար ծախսի փոխհատուցում ստանալու նախապայման է հանդիսանում լաբորատոր փորձարկման հիման վրա տվյալ արտադրատեսակի սերտիֆիկատի գրանցումը։

   

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Աջակցությունը տրամադրվում է, եթե՝
  • շահառուն բավարարում է Ծրագրի 5-րդ կետով սահմանված պայմանները.
  • շահառուի կողմից ներկայացվում է մաքսային հայտարարագիր, որով հավաստվում է, որ սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացմանը հաջորդած քառասունօրյա ժամանակահատվածում կազմակերպությունը արտահանել է այն արտադրանքը, որի համար ստացվել է ներկայացված սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը:
  1. Ծրագրով նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ստանալու նպատակով շահառուն պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ Լիազոր մարմին) secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին սահմանված կարգով ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
  • դիմում-հայտ՝ համաձայն Ձև N 1-ի․
  • շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված ընկերության կամ հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը․
  • շահառուի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը` սույն ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը ՊԵԿ-ի կողմից Լիազոր մարմնին տրամադրելու համար․
  • շահառուի գրավոր համաձայնությունը, որ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար շահառուն տրամադրել է կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական և ոչ հավաստի տեղեկատվություն և հակառակ դեպքում կարող է ենթարկվել Օրենքով սահմանված պատասխանատվության.
  • Ծրագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը.
  • շահառուի և համապատասխանության գնահատման մարմնի (փորձարկման լաբորատորիայի կամ սերտիֆիկացման մարմնի) միջև կնքված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման պայմանագրի պատճենը.
  • մաքսային հայտարարագրի պատճենը.
  • շահառուի կողմից սերտիֆիկացման կամ լաբորատոր փորձարկումների մատուցման պայմանագրի հիման վրա կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը:
  1. Լիազոր մարմինը շահառուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմում-հայտում հայտնաբերված (տեխնիկական/խմբագրական բնույթ կրող) թերությունների մասին և ծանուցելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն Լիազոր մարմին է ներկայացնում նոր դիմում-հայտ:
  2. Եթե շահառուն Լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթավորված հիմնավորումներ առ այն, որ թերությունների շտկումը պայմանավորված է երրորդ անձանց կամ պետական մարմնի գործողությունների և դրանց տևողության ժամկետի հետ, ապա 3 աշխատանքային օրվա ժամկետի բաց թողումը Լիազոր մարմինը կարող է հարգելի համարել երրորդ անձի կամ պետական մարմնի գործողությունների տևողության ժամկետի չափով։
  3. Հայտատուի ներկայացրած դիմում-հայտի և դրան կից փաստաթղթերում թերություններ չհայտնաբերվելու դեպքում Լիազոր մարմինը հարցում է կատարում ՀՀ պետական եկամուտների կոմիտե` հայտատուի հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ չունենալու, 12 ամսվա ընթացքում չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթներ հարուցված չլինելու, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմին է ներկայացնում պահանջվող տեղեկատվությունը:
  4. Ծրագրի 14-րդ կետում նշված հարցումների պատասխանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտը հաստատվում կամ մերժվում է:
  5. Դիմում-հայտի մերժման հիմք է հանդիսանում նաև՝

1) Ծրագրի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված ժամկետի խախտումը, եթե այդ ժամկետի բաց թողումը Լիազոր մարմնի կողմից հարգելի չի համարվել:

2) Շահառուի կողմից կեղծ կամ ոչ ամբողջական կամ ոչ ճշգրիտ կամ Ծրագրի պահանջներին չհամապատասխանող տեղեկությունների և տվյալների տրամադրումը։

  1. Եթե տնտեսավարողը բավարարում է Ծրագրով սահմանված պահանջներին, ապա Լիազոր մարմնի կողմից Ծրագրի 15-րդ կետով ստացված դիմում-հայտի հաստասման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է N 2 ձևին համապատասխան եզրակացություն:
  2. Սույն Ծրագրի 17-րդ կետով սահմանված եզրակացության կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնի և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի օգոստոսի 10-ի N 422-Ա հրամանի:
  3. Ծրագրի 18-րդ կետով սահմաված պայմանագրի կնքման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցումն իրականացվում է Շահառուի դիմում-հայտում նշված բանկային հաշվին գումարի փոխանցման ձևով (ֆինանսական միջոցների առկայության դեպքում):
  4. Անհամապատասխանությունների առկայության կամ հայտի մերժման դեպքում դրանց վերաբերյալ շահառուին ծանուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ էլեկտրոնային եղանակով, Ծրագրի 15-րդ կետով ստացված մերժման օրվան հաջորդող առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

  1. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

  1. Ծրագրի շրջանակներում աջակցության ֆինանսավորումը կիրականացվի տվյալ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ ներառելուց հետո՝ 30 աշխատանքային օր հետո։
  2. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է Ծրագրի 21-րդ կետով սահմանված ժամանակահատվածից մինչև 2027 թվականի նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացված դիմում-հայտերի համար։
  3. Ծրագրի հետագա տարիների ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով:

 

Աղյուսակ N 1

հ/հ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿ

1․

Եվրոպական միության անդամ երկրներ

2․

Շվեյցարիա

3․

Սերբիա

4․

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորություն

5․

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

6․

Մոլդովայի Հանրապետություն

7․

Ուկրաինայի Հանրապետություն

8․

Ուզբեկստանի Հանրապետություն

9․

Թուրքմենստան

10.

Իրանի Իսլամական Հանրապետություն

11․

Սաուդյան Արաբիա

12․

Արաբական Միացյալ Էմիրություններ

13․

Օմանի Սուլթանություն

14․

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

15․

Բրազիլիա

16․

Մարոկկո

17․

Իրաքի Հանրապետություն

18․

Ալժիրի Ժողովրդավարական Հանրապետություն

19․

Թունիսի Հանրապետություն

20․

Քուվեյթ

21․

Բահրեյն

22.

Կատարի Պետություն

 

Աղյուսակ N 2

Արտադրանքի անվանում

Լաբորատոր փորձարկման արժեքը ՀՀ դրամով

(ներառյալ ԱԱՀ)

1.                

գինի

50000

2.                

բրենդի

60000

3.               

թառափի խավիար

140000

4.               

հունական ընկույզի միջուկ

165000

5.               

մեղր

60000

6.               

ծիրանի խյուս

60000

7.                

պանիր

90000

8.               

ջուր

25000

9.               

վարսակ

100 000

10.             

գարի

130 000

11.              

հնդկաձավար

80000

12.             

կտավատի սերմ

80400

13.             

ցորեն

80000

14.             

կարտոֆիլ

40000

15.             

չիր

40000

16.             

համակցված կեր

24000

17.             

թեյ

70000

18.             

պահածոներ

55000

19.             

լավաշ, հաց

16000

20.            

բալ, ծիրան, լոլիկ, կաղամբ, գազար, ծաղկակաղամբ

16000

21.             

ձու

16000

22.             

մարինադ

64000

23.            

երշիկ, միս (խոզի, տավարի, հավի), ձուկ, պելմենի, խինկալի

32000

24.             

վարսակի փաթիլներ և հնդկաձավարի շիլա, բրինձ, մակարոն

32000

25.            

սև սուրճ

32000

26.            

հանքային ջուր, գազավորված ըմպելիքներ

32000

27.             

շոկոլադ, կրեկերներ և թխվածքաբլիթներ

32000

28.            

թթվասեր, յոգուրտ, կաթ, կարագ, կաթնաշոռ

32000

29.            

խաղողի պահածոյացված տերևներ

60000

30.            

վարունգ

55000

31.             

սմբուկի խավիար

60000

32.            

ծիրանի ջեմ

60000

33.            

իմամ բայալդի

71200

34.            

լորի մսի պաշտետ

38000

35.            

համակցված կերեր

25000

36.            

պահածոյացված կանաչ ոլոռ

106000

37.            

արևածաղկի սերմեր

ձմերուկի սերմեր

79000

38.            

պղպեղ

26000

39.            

ալյուր (ցորենի հաճարի, ոսպի, սիսեռի, կանաչ ոլոռի, դեղին ոլոռի, հնդկացորենի, վարսակի)

7800 (յուրաքանչյուր տեսակը)

40.            

էթիլային սպիրտ

178000

41.             

անանուխ, ուրց

76000

42.             

խորոված բանջարեղենի պահածո

64000

 

 

 

Ձև N 1

 

----------------------------------------------------ից

                                                                                                                                Դիմողի անվանումը/անունը,ազգանունը,հայրանունը

 

 

                                                                              ՀՎՀՀ` ------------------------------

 

                                                               ------------------------------------------------------------

                                      Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերի անվանումը

 

                                           ---------------------------------------------------------------

Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/

 

202_ թվականի_______________

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20  թվականի                                                N    -Ն որոշմամբ հաստատված պետական ռեգիստրում գրանցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի արտադրանքի սերտիֆիկացման/լաբորատոր փորձարկման աջակցություն:

Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`

(ստանդարտի նշագիրը և անվանումը)

 

Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ ծրագրի 6-րդ կետի 1-ին ենթակետի պայմաններին:

Սույնով պարտավորվում եմ կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն և 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական և ոչ հավաստի տեղեկատվություն:

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա ----------------- (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, 12 ամսվա ընթացքում չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթների, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնում եմ`

***կցվում են «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման» ծրագրի 11-րդ կետով նշված փաստաթղթերը.

 

 

 

 

 

Դիմող` ------------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _ _

 

.......................................………………………… ....-ի կողմից 20... թվականի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)                                                

..................... ամսին արտադրանքի սերտիֆիկացման եվ լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիր 7-րդ կետի հիման վրա հաշվարկված չափով աջակցություն տրամադրելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 20   թվականի                                      -ի

                                                                                                                             (նշել ամիսը և օրը)

N ….…............ դիմումի համաձայն ................................................................................-ի (նշել մուտքի համարը)                   (նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

(ՀՎՀՀ` ....................) կողմից սերտիֆիկատի տրամադրման և մեկ տեսակ արտադրանքի լաբորատոր փորձարկման համար 202... թվականի ............................. ամսվա ընթացքում ծրագրի 7-րդ կետի հիման վրա հաշվարկված ...................................(................................................) դրամ գումարը ենթակա է

(նշել գումարի չափը թվերով)                  (նշել գումարի չափը տառերով)

վճարման ...........................................................-ի .......................................................-ում

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)     (նշել ֆինանսական կազմակերպության անվանումը)

գործող N ……………………………. հաշվեհամարին։

(նշել հաշվեհամարը)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

-----------------------------------------------

(նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման

ղեկավարի անունը, ազգանունը)

 

.................

(ստորագրությունը)

 

.....................................

(անունը, ազգանունը)

 

........ ......................... 202...թ.

 

 

 

  • Discussed

    04.12.2024 - 19.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 457

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

05.12.2024

Հարգելի գործընկերներ, Շատ ողջունելի այս նախաձեռնությունը, այն ավելի քան նպաստելու է Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման հարցում, արտահանման ծավալների աճին։ Միևնույն ժամանակ, դիտարկելով գյուղատնտեսության ոլորտը ՀՀ կառավարության կողմից հաստատված որպես գերակա ոլորտը առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել նաև մրգային օղիների արտահանման նպատակով Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրի մի մասը։ Նշեմ որոշ դրդապատճառներ և առավելություններ առաջարկը հիմնավորելու համար։ - Տնտեսությունը դիտարկելով որպես շղթա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ցանկացած հավելյալ արժեքի ստեղծումը ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն տնտեսության բոլոր ճյուղերի համար։ - Մասնավորապես, հատապտուղներից և մրգերից օղու արտադրությունը՝ ապրանքային տեսք չունեցող ապրանքները օգտագործելի են օղու արտադրության մեջ, այն նպաստում է գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կորուստների նվազմանը։ - Ստեղծվում են նոր աշխատատեղեր, ինչը նպաստում է սոցիալական կայունության և սոցիալական պաշտպանության համար։ - Միջազգային ոգելից խմիչքների շուկաներում Հայաստանի դիրքավորման և ճանաչելիության բարձրացում։ Հնարավորություն է տալիս Հայաստանի մրգային օղիների արտադրողներին միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում, ինչպես նաև շուկաների դիվերսիֆիկացում։

See more