«Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- -------------------- 2024 թվականի N ---- -Ն
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ
ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Թանգարանների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 21-ի N 467-Ա որոշման հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորությանթանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2024 թ. -------------------- Երևան |
|
Հավելված
ՀՀ վարչապետի 2024 թվականի
---------------------- ------ -ի N ---------- -Ն որոշման
ԿԱՐԳ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ
ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
- 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵ Ր
- Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորությանթանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու գործընթացները:
- Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկումը իրականացվում է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան:
- 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- 3. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում թանգարանային առարկայի և թանգարանային հավաքածուի ընտրության չափոփոշիչներն են՝
1) ունի պատմական, ներառյալ` ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման գործընթացները բնորոշելու համար որոշիչ նշանակություն, հնագույն քաղաքակրթության արտեֆակտ է, եզակի պատմական փաստաթուղթ կամ վկայագիր է.
2) ունի գիտության և ճարտարագիտության պատմության հետազոտման համար առանցքային նշանակություն, առանց որի հնարավոր չէ իրականացնել թեմայի հետազոտումը, ճարտարագիտական օբյեկտի նույնականացումը.
3) արտացոլում է մշակույթի կարևոր կողմերը՝ ներառյալ ազգային, կրոնական կամ տեղային, ունի ավանդույթների, մշակույթի կամ երևույթների ուսումնասիրության համար կարևորություն, և դրա կորուստը կամ փոխարինումը կհանգեցնի պատմական կամ գիտական արժեքի կորստի, կխաթարի մշակութային երևույթի պահպանությունը և սերնդեսերունդ փոխանցումը.
4) նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքն ու գործունեությունը վերարտադրելու համար ունի կարևոր նշանակություն, վերջիններիս անձնական-անվանական և/կամ ընտանեկան մասունք է.
5) հնագիտական հետազոտություններից և պեղումներից ստացված, ինչպես նաև հողային, շինարարական, հողաբարելավման և այլ աշխատանքների ժամանակ հայտնաբերված իրենց տեսակի մեջ եզակի, կամ հազվագյուտ պատմահնագիտական գտածոներ են,
6) համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակների ստեղծագործություններ են, որոնք ըստ մշակութաբանական, արվեստաբանական փորձագիտական եզրակացության ունեն գնահատված բարձր արժեք,
7) պատմական, գեղարվեստական, ձեռագիր և տպագիր գրական, պաշտամունքային արժեք ներկայացնող հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացում կազմել հուշարձանի մասին և նույնականացնել այն.
8) առանձին կամ հավաքածու հնագույն գրքեր, փաստաթղթեր.
9) հազվագյուտ ձեռագրեր և փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ, ներառյալ` ձայնագրման, տեսագրման, լուսանկարչական և կինոարխիվներ.
10) հազվագյուտ երաժշտական գործիքներ.
11) առանձին կամ հավաքածու փոստային նամականիշերի, այլ նամականիշային նյութերի եզակի կամ հազվագյուտ օրինակներ.
12) հազվագյուտ հնագույն առարկաներ` գործիքներ, կավագործական իրեր, մակագրություններ, դրամներ, շքանշաններ, մեդալներ, կնիքներ, զենք, ինչպես նաև հավաքածուի համար նախատեսված այլ առարկաներ.
13) բուսական, կենդանական և երկրաբանական հավաքածուներ և նմուշներ, հանքաբանության, անատոմիայի և հնէաբանության համար հետաքրքրություն ներկայացնող հազվագյուտ առարկաներ.
14) հազվագյուտ կահույք, գոբելեններ, գորգեր, կարպետներ, տարազներ.
15) հազվագյուտ ազգագրական, մարդաբանական նյութեր և բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ.
16) այլ առարկաներ, ներառյալ` պատմական, գեղարվեստական, գիտական կամ մշակութային այլ նշանակություն ունեցող պատճեններ, որոնց բնօրինակները չեն պահպանվել և դրանք որպես պատմության և մշակույթի հուշարձաններ, վերցված են պետական պահպանության:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԿԱՐԱԳՐԻՉՆԵՐԸ
- Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների ցանկում գրանցումն իրականացվում է համաձայն հետևյալ նկարագրիչների՝
- անվանումը, անունը կամ վերնագիրը.
- ստեղծողը (հեղինակը).
- ստեղծման ժամանակը.
- ստեղծման վայրը.
- նյութը.
- քանակը/բաղկացուցիչ մասերը.
- չափերը.
- վիճակը.
- ծածկագիրը.
- ծանոթագրությունը:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ
ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են պետական կամ համայնքային, ինչպես նաև հավատարմագրված ոչ պետական թանգարանների Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափորոշիչներին համապատասխանող թանգարանային առարկաները և հավաքածուները:
- Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմը կարող է ճշտվել, լրամշակվել և համալրվել ըստ անհրաժեշտության:
- Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի առաջին տասնօրյակում թանգարանները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորությանթանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման նպատակով ներկայացնում են հայտ՝ կցելով գրանցման ենթակա թանգարանային առարկայի կամ հավաքածուի մասին հետևյալ փաստաթղթերը`
1) նկարագիրը.
2) ձեռքբերման աղբյուրը.
3) ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրությունը.
4) փորձագիտական եզրակացության պատճենը:
- Հայտը և կից փաստաթղթերն ընդունում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք: Եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը թանգարանին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:
- Հայտն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տասնօրյա ժամկետում մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորությանթանգարանային հավաքածուի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Duration
13.11.2024 30.11.2024 -
Type
Procedure
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 245
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.