Add to favourites

«Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման

                                   ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Թանգարանների մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-93-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2024 թվականի մայիսի 21-ի N 467-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից:

 

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Թանգարանային առարկաները և հավաքածուները ունեն պատմական, մշակութային և գիտական կարևոր նշանակություն: Ուստի թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, գիտական մշակումը, հետազոտումը, հատուկ հաշվառ­ման փաստաթղթերում դրանց քանակության և կազ­մի գրանցումը նպաս­տում է դրանց նույնականացմանը, պահպանության կազմակերպման համար բարենպաստ պայմանների ապահովմանը, վիճակի հսկմանը, գիտական ուսումնասիրությանն ու նպատակային օգտագործմանը: Թանգարանային առարկաներն ու հավաքածուները թանգարանի գլխավոր մատյանում և թանգարանի հաշվապահական հաշվե­կշռում գնային արժեքով  չեն ընդգրկվում, հետևաբար շատ դեպքերում հնարավոր չի լինում թանգարանային հավաքծուն կամ թանգարանային առարկան որպես արժեքավոր առանձնացնել և դրանց կարևորությունը գնահատել ու հատուկ պահպանման կարգ մշակել: Թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների գնահատման, կազմակերպությունից կազմակերպություն ժամանակավոր պահպանության հանձնման, ժամանակավոր արտահանման ժամանակ առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների գնահատման չափորոշիչների բացակայության պատճառով հնարավոր չի լինում լիարժեք ապահովել դրանց ֆինանսական գնահատումը և որոշել ապահովագրական արժեքը:

 

3 Կարգավորման նպատակը և բնույթը

«Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչը նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ: Գործընթացն ունի նաև միջազգային մակարդակով կարևորություն, քանի որ ավելի մատչելի ու արդյունավետ կդառնա մշակութային օբյեկտների ապօրինի առևտրի և վաճառքի կանխումը։

 

   4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:

 

5 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի ցուցակի կազմման գործընթացը կնպաստի մշակութային արժեքների արդյունավետ պահպանմանը, հանրահռչակմանը, կրթական նպատակնեով օգտագործմանը և դրանց իրավական պաշտպանության ապահովմանը։

 

6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

 

   8 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում», «իրավական դաշտի կատարելագործում», «թանգարանների և գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացում, հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովում» կետերը:

 

9 Այլ տեղեկություններ.

Չկան:

  • Duration

    13.11.2024 30.11.2024
  • Type

    Procedure

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 242

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.