ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 24.1 կետով.
«24.1) կենդանիների կարանտինացում՝ վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխող միջոցառումներ, որոնք իրականացվում են ներմուծված կամ տեղափոխված կենդանիներին սույն օրենքով սահմանված ժամանակահատվածում առանձնացված պահելու և հիվանդությունների ախտորոշման համար հետազոտություններ ու պատվաստումներ կատարելու նպատակով.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1 և 31.2 հոդվածներով․
«Հոդված 31.1 Կենդանիների կարանտինացումը
- Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխվող կենդանիները ենթակա են կարանտինացման, եթե ըստ կենդանիների կոնկրետ տեսակի՝ անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող կենդանիները ենթակա են կարանտինացման միայն ներմուծող երկրի պահանջով՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
- Բուծման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխվող կենդանիները կարանտինացվում են 21 օրից ոչ պակաս ուղարկողի երկրում և ստացողի երկրում, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
- Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիները ենթակա են կարանտինացման 7 օրից ոչ պակաս ժամկետով, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխված կենդանիները պետք է սպանդի ենթարկվեն նշանակման կետում ընդունվելուց հետո 72 ժամից ոչ ուշ։ Սույն պահանջը չպահպանելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
- Կենդանիների կարանտինացումն իրականացնում են գործունեության այդ տեսակով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզիան տրամադրում է անասնաբուժության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմինը: Կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզավորման կարգը հաստատում է Կառավարությունը:
- Կարանտինացնողն ապահովում է կարանտինացման գործընթացի տեսաձայնագրումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումը՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ իր կայքի միջոցով: Տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը: Տեսաձայնագրման նյութերը պահպանվում են առնվազն 3 ամիս ժամկետով:
- Սույն հոդվածով սահմանված կարանտինացման պահանջները չպահպանելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
- Կենդանիների կարանտինացման կարգը հաստատում է Կառավարությունը:
- Լիազոր մարմինը կենդանիների կարանտինացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ստուգումներ իրականացնելու միջոցով կամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ:
9․ Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ խախտումներ հայտնաբերելը հիմք է կարանտինացումն իրականացնող անձին խախտումներ վերացնելու վերաբերյալ կարգադրագիր տալու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։
Հոդված 31.2․ Կենդանիների կարանտինացման գործունեության
լիցենզավորման հայտը մերժելը
- Լիազոր մարմինը, կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզավորման հայտը մերժում է, եթե թերությունների կամ անհամապատասխանությունների մասին ծանուցելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չեն համալրվել թերի ներկայացված փաստաթղթերը կամ չեն վերացվել կարանտինացման գործունեության լիցենզավորման կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին անհամապատասխանությունները: Սույն մասով սահմանված հիմքով հայտը մերժելն արգելք չէ հետագայում լիցենզավորման նոր հայտ ներկայացնելու համար:
- Լիազոր մարմինը հայտը մերժելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկում է հայտատուին այն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:
- Հայտը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 բաժնով.
|
7․1․ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
|
|
|
|
|
1․ |
Կենդանիների կարանտինացման գործունեություն |
ԿՄ |
- |
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.18․3 և 18․18․4 ենթակետերով.
«18.18.3. Կենդանիների կարանտինացման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրման համար (5 տարի գործողության ժամկետով)՝
|
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
18․18․4․ 18.18․3 կետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման համար (5 տարի գործողության ժամկետով)՝ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 112.12-112.14 հոդվածներով.
«Հոդված 112.12. Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետության
տարածք ներմուծված կամ Եվրասիական տնտեսական
միության անդամ պետություններից տեղափոխված
խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին
նշանակման կետում ընդունվելուց հետո 72 ժամում
սպանդի չենթարկելը
- 1. Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխված խոշոր եղջերավոր կենդանիներին նշանակման կետում ընդունվելուց հետո 72 ժամում սպանդի չենթարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գլխի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
- Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխված մանր եղջերավոր կենդանիներին նշանակման կետում ընդունվելուց հետո 72 ժամում սպանդի չենթարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գլխի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 112.13. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող
և Եվրասիական տնտեսական միության անդամ
պետությունների միջև տեղափոխվող կենդանիների
կարանտինացման կարգը խախտելը, առանց
լիցենզիայի կարանտինացում իրականացնելը
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող խոշոր եղջերավոր կենդանիներին Հայաստանի Հանրապետությունում կարանտինացման չենթարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գլխի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող մանր եղջերավոր կենդանիներին Հայաստանի Հանրապետությունում կարանտինացման չենթարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գլխի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիների կարանտինացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
- Առանց կարանտինացման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի կամ գործողությունը կասեցված լիցենզիայով կարանտինացում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում չորսհարյուրապատիկից վերցհարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
Հոդված 112.14. Կարանտինացման ընթացքում տեսաձայնագրման
կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող
պահանջները խախտելը
- Կարանտինացման ընթացքում տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում երերքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի «112.11-րդ» թվերից հետո լրացնել «, 112.12-րդ, 112.13-րդ, 112.14-րդ» կետադրական նշանները և թվերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
-
Duration
12.11.2024 28.11.2024 -
Type
Law
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 327
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.