Add to favourites

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

75%25%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշմամբ հաստատված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 6-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ տարածքում շենքերի և շինությունների անձնագրավորման (վկայագրավորման) մեթոդաբանությունը սահմանված է ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով՝  «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումներով», որոնք ներկայումս արդիականացվել են, շրջանառվել են շահագրգիռ մարմիններ և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 17.10.2024թ N01/14.2/15711-2024 գրությամբ ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն:

2024 թվականի նոյեմբերի 7-ի //45030-2024 գրությամբ ներկայացված փորձագիտական եզրակացության համաձայն «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի (մեթոդաբանության) վերջնամշակված տարբերակն առաջիկայում՝ սահմանված կարգով կներկայացվի հրապարակման ՀՀ արդարադատության նախարարություն:

Սույն Նախագծի հիմքում դիտարկվում է առաջնահերթ առաջիկայում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատման և հրապարակման ենթակա շենքերի և շինությունների անձնագրավորման և անձնագրերի կազմման արդի մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները, անձնագրերի օրինակելի ձևերը:

Նախագծի շրջանակներում սահմանվել են անձնագրավորման շահառուներ և անձնագրավորման պատվիրատուներ, պատասխանատուներ:

Նախագծի հիմնական կարգավորումները նորմատիվ բնույթի են և վերաբերում են Նախագծի ընդունումից հետո նորակառույց բնակելի, հասարակական և արտադրական նշանակլության շենքերի անձնագրավորման ապահովման գործընթացին, որը պետք է իրականացվի նախագծային փաստաթղթերի հիման վրա՝ նախագծողի կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող  կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով:

Նախագծի կարգավորման առարկա են հանդիսանում նաև պետական և համայնքային նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնց վերակառուցման/վերականգնման կամ նորոգման դեպքում անհրաժեշտ կլինի այդ հուշարձանների համար ևս ձեռք բերել համապատասխան անձնագրեր:

Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կարող է հանգեցնել փոփոխությունների:

 

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- «Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 10

Կառավարությունը քաղաքաշինությանբնագավառում հաստատում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը

Հոդված 10.1

Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը մշակում և հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.

 

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում

Կետ 41

Հայաստանի Հանրապետության տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդրի լուծումը նախատեսվում է իրագործել նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների անձնագրավորման, սեյսմակայունության ապահովման կամ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հասարակական և բնակելի կառուցապատման ծրագրերի (նախագծերի) սեյսմիկ ռիսկի գնահատման (այդ թվում՝ մեթոդաբանության մշակման) միջոցով:

Կետ 46

Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման, համակարգված և թիրախային մոտեցումների մշակման նպատակով նախատեսվում է՝

1)  շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման, անձնագրավորման և քանդման գործընթացների կանոնակարգում՝ բնակելի (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների), հասարակական (վարչական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, գյուղատնտեսական, գիտական, գիտակրթական նշանակության օբյեկտների և այլն) և արտադրական նշանակության օբյեկտների ընդգրկմամբ.

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Շենքերի և շինությունների անձնագրավորման կարգի ընդունում, նոր կառուցվող շենքերի անձնագրավորման գործընթացի մեկնարկ:

 

 

  • Discussed

    11.11.2024 - 26.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1057

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

26.11.2024

Նշված ռիսկերը առավել հիմնավորվում են Կարգի 14-րդ և 16-րդ կետերով։ Մասնավորապես Կարգի 14-րդ կետի համաձայն «Շենքերի և շինությունների անձնագրավորման պատվիրատուները պայմանագրային հիմունքներով ձեռք բերված անձնագրերի բնօրինակի մեկական տարբերակ փոխանցում են շենքերի ու շինությունների համայնքների ղեկավարներին՝ անձնագիրը ձեռք բերելուց հետո 10-օրյա ժամկետում:», իսկ՝ 16-րդ կետի համաձայն՝ «Շենքերի և շինությունների անձնագրերի բնօրինակների կորստի դեպքում՝ նոր տեխնիկական անձնագրի կազմման աշխատանքները պատվիրվում են անձնագիրը կազմող հեղինակին կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող այլ իրավաբանական անձին՝ պայմանագրային հիմունքներով՝ պատվիրատուների միջոցների հաշվին:» Այսինքն, անձնագրի մեկ օրինակ պետք է լինի համայնքապետարանում, բայց արգելվում է դրա կորստի դեպքում օգտվել համայնքապետարանում առկա բնօրինակից, այլ պետք է լիցենզավորված կազմակերպությունից պատվիրել նոր անձնագիր

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

26.11.2024

Կարգի 10-րդ կետով առաջարկվում է «կառուցվող և գոյություն ունեցող շենքերի և շինությունների համար Անձնագրերը կազմվում են պայմանագրային հիմունքներով՝ <Լիցենզավորման մասին> օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից»։ Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ որոշ «լիցենզավորված» կազմակերպությունների համար շահույթի աղբյուր են ապահովում պետական բյուջեի միջոցների հաշվին, քանի որ համապատասխան հավաստագիր ունեցող նախագծային կազմակերպությունները նախագծի հետ միասին կարող են անհրաժեշտ բոլոր տվյալները լրացնել և համապատասխան ձևաթղթի տեսքով ներկայացնել նախագծի հետ միասին։

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

26.11.2024

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ-ի կողմից https://www.e-draft.am/projects/2946/digest հղումով ներկայացրած տեղեկատվությունը արդիական է նաև այսօր՝ այս Նախագծի մասով։ Նախկինում Քաղաքաշինության կոմիտեն պնդում էր, որ շենքերի և շինությունների անձնագրավորումը պետք է պարտադիր սկզբունքով կազմվի։ Լավ է, որ ականջալուր են եղել մեր հիմնավորումներին և առաջարկում են, որպեսզի գոյություն ունեցողների մասով այն ունենա խորհրդատվական բնույթ։ Նախագծում օգտագործելով «կառուցապատողի նախաձեռնությամբ» բառերը՝ ցանկացել են անձնագրավորման կարգը, այդ թվում՝ անձնագրավորման գործընթացը, որոշ շինարարական աշխատանքների մասով դարձնել պարտադիր։ Սակայն նման կարգավորումը չի կարող համարվել իմպերատիվ պահանջ։

See more