Հիշել նախագիծը

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշմամբ հաստատված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 6-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ տարածքում շենքերի և շինությունների անձնագրավորման (վկայագրավորման) մեթոդաբանությունը սահմանված է ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով՝  «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումներով», որոնք ներկայումս արդիականացվել են, շրջանառվել են շահագրգիռ մարմիններ և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 17.10.2024թ N01/14.2/15711-2024 գրությամբ ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն:

2024 թվականի նոյեմբերի 7-ի //45030-2024 գրությամբ ներկայացված փորձագիտական եզրակացության համաձայն «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի (մեթոդաբանության) վերջնամշակված տարբերակն առաջիկայում՝ սահմանված կարգով կներկայացվի հրապարակման ՀՀ արդարադատության նախարարություն:

Սույն Նախագծի հիմքում դիտարկվում է առաջնահերթ առաջիկայում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատման և հրապարակման ենթակա շենքերի և շինությունների անձնագրավորման և անձնագրերի կազմման արդի մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները, անձնագրերի օրինակելի ձևերը:

Նախագծի շրջանակներում սահմանվել են անձնագրավորման շահառուներ և անձնագրավորման պատվիրատուներ, պատասխանատուներ:

Նախագծի հիմնական կարգավորումները նորմատիվ բնույթի են և վերաբերում են Նախագծի ընդունումից հետո նորակառույց բնակելի, հասարակական և արտադրական նշանակլության շենքերի անձնագրավորման ապահովման գործընթացին, որը պետք է իրականացվի նախագծային փաստաթղթերի հիման վրա՝ նախագծողի կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող  կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով:

Նախագծի կարգավորման առարկա են հանդիսանում նաև պետական և համայնքային նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնց վերակառուցման/վերականգնման կամ նորոգման դեպքում անհրաժեշտ կլինի այդ հուշարձանների համար ևս ձեռք բերել համապատասխան անձնագրեր:

Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կարող է հանգեցնել փոփոխությունների:

 

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- «Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 10

Կառավարությունը քաղաքաշինությանբնագավառում հաստատում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը

Հոդված 10.1

Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը մշակում և հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.

 

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում

Կետ 41

Հայաստանի Հանրապետության տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդրի լուծումը նախատեսվում է իրագործել նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների անձնագրավորման, սեյսմակայունության ապահովման կամ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հասարակական և բնակելի կառուցապատման ծրագրերի (նախագծերի) սեյսմիկ ռիսկի գնահատման (այդ թվում՝ մեթոդաբանության մշակման) միջոցով:

Կետ 46

Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման, համակարգված և թիրախային մոտեցումների մշակման նպատակով նախատեսվում է՝

1)  շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման, անձնագրավորման և քանդման գործընթացների կանոնակարգում՝ բնակելի (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների), հասարակական (վարչական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, գյուղատնտեսական, գիտական, գիտակրթական նշանակության օբյեկտների և այլն) և արտադրական նշանակության օբյեկտների ընդգրկմամբ.

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Շենքերի և շինությունների անձնագրավորման կարգի ընդունում, նոր կառուցվող շենքերի անձնագրավորման գործընթացի մեկնարկ:

 

 

  • Տևողություն

    11.11.2024 26.11.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 408

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: