«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշմամբ հաստատված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 6-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում շենքերի և շինությունների անձնագրավորման (վկայագրավորման) մեթոդաբանությունը սահմանված է ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով՝ «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումներով», որոնք ներկայումս արդիականացվել են, շրջանառվել են շահագրգիռ մարմիններ և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 17.10.2024թ N01/14.2/15711-2024 գրությամբ ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն:
2024 թվականի նոյեմբերի 7-ի //45030-2024 գրությամբ ներկայացված փորձագիտական եզրակացության համաձայն «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի (մեթոդաբանության) վերջնամշակված տարբերակն առաջիկայում՝ սահմանված կարգով կներկայացվի հրապարակման ՀՀ արդարադատության նախարարություն:
Սույն Նախագծի հիմքում դիտարկվում է առաջնահերթ առաջիկայում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատման և հրապարակման ենթակա շենքերի և շինությունների անձնագրավորման և անձնագրերի կազմման արդի մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները, անձնագրերի օրինակելի ձևերը:
Նախագծի շրջանակներում սահմանվել են անձնագրավորման շահառուներ և անձնագրավորման պատվիրատուներ, պատասխանատուներ:
Նախագծի հիմնական կարգավորումները նորմատիվ բնույթի են և վերաբերում են Նախագծի ընդունումից հետո նորակառույց բնակելի, հասարակական և արտադրական նշանակլության շենքերի անձնագրավորման ապահովման գործընթացին, որը պետք է իրականացվի նախագծային փաստաթղթերի հիման վրա՝ նախագծողի կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով:
Նախագծի կարգավորման առարկա են հանդիսանում նաև պետական և համայնքային նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնց վերակառուցման/վերականգնման կամ նորոգման դեպքում անհրաժեշտ կլինի այդ հուշարձանների համար ևս ձեռք բերել համապատասխան անձնագրեր:
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կարող է հանգեցնել փոփոխությունների:
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- «Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10
Կառավարությունը քաղաքաշինությանբնագավառում հաստատում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը
Հոդված 10.1
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը մշակում և հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում
Կետ 41
Հայաստանի Հանրապետության տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդրի լուծումը նախատեսվում է իրագործել նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների անձնագրավորման, սեյսմակայունության ապահովման կամ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հասարակական և բնակելի կառուցապատման ծրագրերի (նախագծերի) սեյսմիկ ռիսկի գնահատման (այդ թվում՝ մեթոդաբանության մշակման) միջոցով:
Կետ 46
Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման, համակարգված և թիրախային մոտեցումների մշակման նպատակով նախատեսվում է՝
1) շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման, անձնագրավորման և քանդման գործընթացների կանոնակարգում՝ բնակելի (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների), հասարակական (վարչական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, գյուղատնտեսական, գիտական, գիտակրթական նշանակության օբյեկտների և այլն) և արտադրական նշանակության օբյեկտների ընդգրկմամբ.
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Շենքերի և շինությունների անձնագրավորման կարգի ընդունում, նոր կառուցվող շենքերի անձնագրավորման գործընթացի մեկնարկ:
-
Продолжительность
11.11.2024 26.11.2024 -
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 398
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .