Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:07:30 Քաղաքացիության պահանջը չդիտարկել դիմելու պահի դրությամբ, այլ՝ պահանջը ծագի, օրինակ, 3-5 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու հետ կապված տեխնիկական մեծ խնդիրները։ Ներկայում քննարկվում է ծրագրում բարեփոխումների իրականացման հարցը, որի շրջանակում կդիտարկվի նաև քաղաքացիության դիմելու գործընթացն արագացնելու/բարելավելու հարցը նույնպես։
2 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:07:30 Վերանայել աջակցության բազային գումարը՝ համապատասխանեցնելով այն ՀՀ անշարժ գույքի շուկայում առկա գներին։ ՀՀ կառավարության 16.05.2024թ. թիվ 710-Լ որոշմամբ նախատեսված աջակցության չափերը սահմանելիս հիմք են ընդունվել այդ պահին գործող շուկայական գները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի հաստատումից հետո մինչ օրս անշարժ գույքի շուկայում գների էական փոփոխություն տեղի չի ունեցել, ուստի ներկայում խնդիրն արդիական չէ։
3 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:07:30 2025 թ հունվարի 1 -ից Ծրագիրը բացել նաև 63+ տարիքի անձանց համար։ Ներկայում քննարկվում է ծրագրում բարեփոխումների իրականացման հարցը, որի շրջանակում կդիտարկվի նաև այս առաջարկը։
4 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:08:12 Կերակրողը կորցրածի, զոհվածի ընտանիքներին հնարավորություն տալ օգտվել առավելագույն շեմից։ Զոհվածի, կերակրողին կորցրածի կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անդամով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքների համար ծրագրով սահմանված է առաջին փուլից օգտվելու արտոնություն։ Ինչ վերաբերվում է աջակցության չափին, ապա այն կախված է բացառապես այն բնակավայրից, որտեղ ձեռք է բերվում կամ կառուցվում է անշարժ գույքը։
5 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:08:12 1-3 անձից բաղկացած ընտանիքների համար դիտարկել սոցիալական բնակարանների տարբերակը կամ նախատեսել այլ կարգավորումներ։ Ներկայում քննարկվում են սոցիալական բնակարանների հատկացման պայմանները, սակայն այս դեպքում չի ենթադրվում սեփականության իրավունք, այլ անհատույց օգտագործման իրավունք։ Այդուհանդերձ, 1-3 անձից բաղկացած ընտանիքների դեպքում առաջարկվում է նախապատվությունը տալ այն բնակավայրերին, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը կազմում է 4 կամ 5 մլն դրամ։