Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:07:30 Քաղաքացիության պահանջը չդիտարկել դիմելու պահի դրությամբ, այլ՝ պահանջը ծագի, օրինակ, 3-5 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու հետ կապված տեխնիկական մեծ խնդիրները։
2 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:07:30 Վերանայել աջակցության բազային գումարը՝ համապատասխանեցնելով այն ՀՀ անշարժ գույքի շուկայում առկա գներին։
3 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:07:30 2025 թ հունվարի 1 -ից Ծրագիրը բացել նաև 63+ տարիքի անձանց համար։
4 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:08:12 Կերակրողը կորցրածի, զոհվածի ընտանիքներին հնարավորություն տալ օգտվել առավելագույն շեմից։
5 Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:08:12 1-3 անձից բաղկացած ընտանիքների համար դիտարկել սոցիալական բնակարանների տարբերակը կամ նախատեսել այլ կարգավորումներ։