Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2024 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
  • 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Շահառու միավորի կազմը որոշվում է բոլոր անդամների համատեղ դիմում-հայտարարության հիման վրա, ընդ որում՝ դիմումատուի, նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ պարտադիր է։».

  • 13-րդ կետում «առաջանում է» բառից հետո լրացնել «100 հազար դրամից ավել» բառերով.
  • 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով՝

«13.1. Եթե սույն հավելվածի 6-րդ կետում նշված երեխան ծնվել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունն ուղղվում է սույն հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն իրացվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններով։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով, իսկ «նոյեմբերի» բառը փոխարինել «ապրիլի» բառով.
  • հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը.
  • հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ՝

«զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի շահառուների տվյալները՝ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետով սահմանված բացառության ստուգման համար.».

  • հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «շտեմարանում» բառից հետո լրացնել «, բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծնված երեխաների՝ համապատասխանաբար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածների համար, եթե ծնողներից առնվազն մեկի տվյալն առկա է բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում» բառերով.
  • հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ՝

«է. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի շահառու է.».

  • հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետում «որոշմամբ հաստատված ծրագրի» բառերը փոխարինել «և 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշումներով հաստատված ծրագրերի» բառերով.
  • հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «հավաստագիրն» բառից առաջ լրացնել «որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով սահմանված» բառերով.
  • Հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը» բառերը.
  • հավելվածի 5-րդ կետում «պետությանը» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն տալիս է իր համաձայնությունը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում իր կողմից ամսական վճարումներն իրականացնելու համար և դրանց շրջանակում ժամկետանց պարտավորությունները չեն գերազանցում 90 օրը» բառերով։
  1. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Duration

    07.11.2024 25.11.2024
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 385

Print

Suggestions

Լիաննա Պետրոսյան

10.11.2024

1-3 անձից բաղկացած ընտանիքների համար դիտարկել սոցիալական բնակարանների տարբերակը կամ նախատեսել այլ կարգավորումներ։

Լիաննա Պետրոսյան

10.11.2024

Կերակրողը կորցրածի, զոհվածի ընտանիքներին հնարավորություն տալ օգտվել առավելագույն շեմից։

Լիաննա Պետրոսյան

10.11.2024

2025 թ հունվարի 1 -ից Ծրագիրը բացել նաև 63+ տարիքի անձանց համար։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.