ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9֊Ի N 911֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9֊Ի N 911֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 16֊րդ հոդվածի 2֊րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33֊րդ հոդվածը և 34֊րդ հոդվածի 1֊ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9֊ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15֊ի N 1796-Ն ու N 1797֊Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․
1) որոշման N 1 հավելվածը «Պրոբացիայի ծառայության պաշտոններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սյունակով՝
«
Արտաքին հետախուզության ծառայության պաշտոններ |
գլխավոր |
ավագ |
միջին |
կրտսեր |
»։
2) որոշման N 2 հավելվածը «Պրոբացիայի ծառայությունում շնորհվող կոչումներ» 25֊րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26֊րդ սյունակով՝
«
26․ |
Արտաքին հետախուզության ծառայությունում շնորհվող կոչումներ |
֊ |
արտաքին հետախուզության ծառայության գեներալ֊մայոր |
արտաքին հետախուզության ծառայության գնդապետ |
արտաքին հետախուզության ծառայության փոխգնդապետ |
արտաքին հետախուզության ծառայության մայոր |
արտաքին հետախուզության ծառայության կապիտան |
արտաքին հետախուզության ծառայության ավագ լեյտենանտ |
արտաքին հետախուզության ծառայության լեյտենանտ |
֊ |
արտաքին հետախուզության ծառայության ավագ ենթասպա |
արտաքին հետախուզության ծառայության ենթասպա |
֊ |
֊ |
֊ |
֊ |
֊ |
»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2024 թ. հոկտեմբեր -
Երևան
-
Discussed
31.10.2024 - 15.11.2024
-
Type
Decision
-
Area
Security, Public services
-
Ministry
Foreign Intelligence Service
Views 463
Print